«Գեղձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 24.
== Մակերիկամներ ==
 
Մակերիկամները զույգ ներզատական գեղձեր են, տեղավորված [[երիկամներ]]ի վերին բևեռներում։ Մակերիկամները բաղկացած են կեղևային ու միջուկային շերտերից։ Կեղևային շերտը ներզատում է հանքային փոխանակությունը կարգավորող հորմոններ։ Հորմոնների մեկ այլ խումբ կարգավորում են օրգանական նյութերի և աղաջրային փոխանակությունը, խոչընդոտում են բորբոքային գործընթացների զարգացումը։ Մասնակցում է ածխաջրերի ու [[սպիտակուց]]ների փոխանակությանը։ Դրանք ուժեղացնում են նաև պահուստային [[ճարպ]]երի օգտագործումը։ Օրգանիզմի «վթարային» տագնապային իրավիճակներում մակերիկամները ենթատեսաթմբի ու և մակուղեղի հետ միասին «մոբիլիզացնում են» օրգանիզմի պաշարները վրահաս վտանգը կանխելու համար։ Կեղևը ներզատում է նաև իգական ու արական սեռական հորմոններ, որոնց ակտիվությունը բարձր է մանկական հասակում և որոնք նպաստում են սեռական օրգանների զարգացմանը։
 
Մակերիկամների միջուկային շերտը ներզատում է [[ադրենալին]],որն արագացնում է սրտի աշխատանքը, սեղմում արյունատար անոթների մի մասը, բարձրացնում արյան ճնշումը, շատացնում արյան մեջ շաքարի քանակը, արգելակում [[ստամոքս]]-աղիքային ուղու գործունեությունը, լայնացնում բրոնխները, վեր բարձրացնում [[մաշկ]]ի մազերը։ Այս հորմոնը վերականգնում և ուժեղացնում է մկանային գործունեությունը։ Հուզական ռեակցիաների ժամանակ (ցավ, զայրույթ, վախ, ուրախություն) արյան մեջ շատանում է ադրենալինի քանակը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գեղձ» էջից