«Կիլիկիայի հայկական իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Հայերեն քարտեզի ավելացում
Տող 101.
Առանձնապես ամայացուցիչ էին բյուզանդական զորքերի արշավանքները 830-ական թվականներին, որոնք զուգակցվում էին Հայաստանի ու Միջագետքի շատ շրջանների ու քաղաքների կողոպուտներով և խաղաղ բնակչության գերեվարությամբ։
Հայաստանից դեպի Սիրիա կատարված գաղթի փաստեր կան VIII դարի առաջին քառորդում և ավելի վաղ։ Ասորվոց միտրոպոլիտ Մար Դիոնիսոսը, որն ապրել է XII դարի երկրորդ կեսին, ասում է. «…անցել է 440 տարի այն ժամանակվանից, ինչ հայերը բնակություն են հաստատել Ասորիքում և տիրում են մեր հողերին, գյուղերին ու վանքերին։ Այն ժամանակվանից, ինչ պարսիկները ոչնչացրին նրանց թագավորությունը, հայերն սկսեցին աստիճանաբար տեղափոխվել Ասորիք։ Երբ Աֆանասիոս պատրիարքը տեսավ, որ Հայաստանից [[Ասորիք]] եկող հայերը քահանաներ ու եպիսկոպոսներ չունենալու պտճառովպատճառով միանում են քաղկեդոնականներին կամ հուլիանոսականներին, գրեց Հովհաննես կաթողիկոսին, որ նա եպիսկոպոս ուղարկի հեյերի համար։ Մեր պատրիարքը հայ-ասորական սահմանի վրա մի վանք տվեց կաթողիկոսին, որտեղ հայ ու ասորի աշակերտները սովորում էին երկու լեզուներով»։<ref name="ReferenceA"/>
==== Հայերի գաղթը Կիլիկիա Բյուզանդիայի օրոք ====