«Կեդրոնական վարժարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9.
Նոր՝ [[Սանասարյան վարժարան]] հիմնելու համար նախատեսված գումարը տրամադրվել է Կեդրոնական վարժարանին։ Նույն թվականին փակվել է վարժարանի նախակրթարանը, և փոխարենը հիմնվել նախապատրաստական բաժին՝ ուսման մեկ տարվա տևողությամբ։ 1935-1951 թվականներին Էսայան վարժարանի լիցեյի բաժինը միացված է եղել Կեդրոնական վարժարանին։ Տարբեր տարիներ Կեդրոնական վարժարանում դասավանդել են [[Մատաթիա Գարագաշյան]]ը, [[Հովսեփ Շիշմանյան]]ը ([[Ծերենց]]), Բ. Կյուլեսերյանը, [[Հովհաննես Հինդլյան]]ը, [[Ռեթեոս Պերպերյան]]ը, [[Մելքոն Կյուրճյան]]ը, [[Եղիա Տեմիրճիպաշյան]]ը, [[Հակոբ Պարոնյան]]ը, Գ. Նորատունկյանը, [[Ստեփան Կուրտիկյան (լեզվաբան)|Ստեփան Կուրտիկյան]]ը, [[Գարեգին Գավաֆյան]]ը, Երվանդ Տեր-Անդրեասյանը, [[Հրանտ Ասատուր]]ը, [[Տիրան Չրաքյան]]ը, [[Լևոն Շանթ]]ը, [[Վահան Թեքեյան]]ը, [[Կոստան Զարյան]]ը, [[Զապել Ասատուր]]ը (Սիպիլ), [[Մատթեոս Իզմիրլյան]]ը, [[Մաղաքիա Օրմանյան]]ը, [[Եղիշե Դուրյան]]ը, [[Գարեգին Սրվանձտյան]]ը, [[Գարեգին Խաչատուրյան]]ը, [[Արտավազդ Սյուրմեյան]]ը, [[Աստվածատուր Խաչատրյան]]ը և ուրիշներ։ Դասավանդել է նաե [[Կոմիտաս]]ը. «[[Գուսան]]» երգչախումբը կազմվել է հիմնականում վարժարանի սաներից։ Կեդրոնական վարժարանում սովորել են [[Արշակ Չոպանյան]]ը, [[Հրաչյա Աճառյան]]ը, [[Արշակ Ալպոյաճյան]]ը, [[Հակոբ Սիրունի]]ն, [[Արմեն Արմենյան]]ը, [[Միսաք Մեծարենց]]ը, [[Վահան Թեքեյան]]ը, [[Հակոբ Մնձուրի]]ն, [[Ռաֆայել Շիշմանյան]]ը, [[Երուխան]]ը, [[Օննիկ Չիֆթե-Սարաֆ]]ը, [[Հայկ Պերպերյան]]ը, Պ. Գեորգյանը, Ս. Մանուկյանը, Է. Մանվելյանը, Գ. Ալեքսանյանը և ուրիշներ։
 
Բազմաթիվ կեդրոնականցիներ հայրենադարձվել են և շարունակել իրենց գործունեությունը մայր հայրենիքում ([[Կարպիս Կարագյան]], [[Գուրգեն Անտոնյան]], Է. Չոփուրյան, Վ. Պետոյան, Տ. Քրմոյան)։ Սովորողների թիվը տատանվել է 30-350-ի միջև։ 1947 թվականին Պոլսում հիմնադրվել է Կեդրոնական վարժարանի սանուց միությունը, որն իր մասնաճյուղերն ունի Ֆրանսիայում, [[ԱՄՆ]]-ում և [[Կանադա]]յում։ Այն իր գրական, թատերական, երաժշտական, [[Մշակույթ|մշակութային]] և այլ միջոցառումներով նպաստում է հայապահպանման գործին, միաժամանակ աշխատում նյութապես և [[Բարոյագիտություն|բարոյապես]] սատարել մայր վարժարանին։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=355}}