«Աբբասյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 45.
 
== Պետության բարգավաճում ==
Աբու ալ-Աբբասի մահից հետո գահն անցավ նրա եղբորը՝ [[Աբու Ջաֆֆարի]]ն ([[754]]-[[775]])։ Նա հանդիսացավ այն խալիֆան, որի ժամանակ իրոք հաստատվեց և ամրապնդվեց Աբբասյան դինաստիայի իշխանությունը։ Նա իրեն կոչեց «Ալ-Մանսուր»` «Հաղթանակ»։ Գահին անցնելուց հետո, նրա դեմ դուրս եկավ խալիֆայի գահի հավակնորդ, իր հորեղբայր՝ [[Սիրիա]]յի կառավարիչ [[Աբդալլահ]]ը, սակայն [[754]] թվականին [[Խորասան]]ի կառավարիչ Աբու Մուսլիմի օգնությամբ նրանք պարտության մատնեցին Աբդալլահին։ Այս ժամանակ ալ-Մանսուրը սկսեց մտածել Աբու Մուսլիմից ձերբազատվելու մասին, քանի որ նրա ազդեցիկ անձնավորություն էր, նրան կասկածանքով էին վերաբերվում, քանի որ նրա մեջ վտանգավոր մրցակից էին տեսնում։ Դրա համար ալ-Մանսուրը Աբու Մուսլիմին հրավիրեց իր պալատ և հրամայեց ձերբակալել նրան և սպանել՝ [[755]] թվականին։ Նրա սպանությունից հետո [[Պարսկաստան]]ի շիաները ապստամբություն բարձրացրեցին [[Նիշապուր]]ում։ Նրանց դեմ խալիֆը 10000-անոց զորք ուղարկեց և խեղդեց ապստամբությունը, ինչպես ասյտեղայստեղ այնպես էլ Մավարաննահրում։
 
Անհանգիստ էր նաև [[Արաբիա]]ն։ Արաբիայի վերնախավը պատրաստ էր օգնության ձեռք մեկնել Աբբասյանների դեմ հանդես եկող ցանկացած ուժի, ինչպիսիք էին շիաները, որոնք կենտրոնացել էին Արաբիայում։ Նրանք [[762]] թվականին ապստամբություն բարձրացրեցին խալիֆայի դեմ Ալիի որդի Հասանի ծոռների՝ Մուհամմադի, ով կրում էր «Մաքուր հոգի» տիտղոսը, և Իբրահիմի գլխավորությամբ։ Նրանց միացան նաև [[Իրաք]]ի ու [[Հիջազ]]ի շիաները, որոնք Մուհամմադին խալիֆ հռչակեցին։ Նրանց դեմ ճակատամարտում Աբբասյանները կրկին հաղթանակ տարան։ Ճակատամարտոմ Մուհամմադը սպանվեց։ Այնուհետև կարողացան պարտության մատնել նաև Իբրահիմին։ Այսպիսով ալ-Մանսուրին հաջողվեց իր սրի ներքո համախմբել Արաբական կայսրությունը, բացի Հյուսիսային Աֆրիկայի և Իսպանիայի։ Նրա անվան հետ է նաև կապված Աաբբասյան խալիֆայության նոր մայրաքաղաքի՝ Բաղդադի կառուցումը [[762]] թվականին։