«Կյուրեղ և Մեթոդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
|եկեղեցի = [[Ուղղափառություն|Ուղղափառ]] եկեղեցի, [[Հռոմի կաթոլիկ եկեղեցի]], [[Անգլիկան եկեղեցի]], [[Լութերական եկեղեցի]]
}}
'''Կյուրեղ և Մեթոդիոս''' (826-869, 815-885, {{lang-gr|Κύριλλος καὶ Μεθόδιος}}, {{lang-ru|Кирилл и Мефодий}}, ), բյուզանդացի աստվածաբան եղբայրներ, բյուզանդական միսիոներներ: Իրենց քարոզչական աշխատանքի շնորհիվ մեծապես նպաստեցին բոլոր [[սլավոններ]]ի զարգացմանը, ինչի համար էլ կոչվեցին Սլավոնական առաքյալներ: [[Քրիստոնեություն|Քրիստոնեության]] քարոզիչներ, [[սլավոնական այբուբեն]]ի ստեղծողները, ժամագրքերը [[հունարեն]]ից [[սլավոներեն]]ի առաջին թարգմանիչները։ Կյուրեղը (մինչև [[869]] թվականին կուսակրոնություն ընդունելը՝ Կոստանդին), մոտ [[827]]-[[869]] թվականներ) և նրա ավագ եղբայր Մեթոդիոսն (մոտ [[815]]-[[885]] թվականները) ծնվել են [[Մալոնիկ]]ում (Մոլոն)։ Կյուրեղը կրթություն է ստացել [[Ստամբուլ|Կոստանդնուպոլսում]], բյուզանդական կայսր [[Միքայել III]]-ի արքունիքում։ Տիրապետել է [[սլավոներեն]]ին, [[հունարեն]]ին, [[լատիներեն]]ին, [[եբրայերեն]]ին և [[արաբերեն]]ին։
 
Սովորել է նաև Կոստանդնուպուսի Մագնավրա բարձրագույն ուսումնական հաստատությունում, որտեղ նրան դասավանդել են հայազգի գիտնականներ՝ փիլիսոփա-աստվածաբան Փոտը և անվանի մաթեմատիկոս Լևոնը։ Հրաժարվելով կայսրի առաջարկած վարչական ասպարեզից՝ դարձել է պատրիարքարանի գրադարանավար, այնուհետև դասավանդել [[փիլիսոփայություն]]։ [[850]]-ական թվականներին եղել է [[Սիրիա]]յում, որտեղ հաղթել է մուսուլմանների հետ ունեցած աստվածաբանական վեճերում։