«Կալտանիսետա (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
Կալտանիսետա գավառի հնագույն բնակիչները եղել են սիկանները, որոնք զբաղեցրել են գավառի հյուսիսային (լեռնային) հատվածը և սիկուլները, որոնք զբաղեցրել են հարավային (առափնյա) հատվածը: Մ.թ.ա VII դ-ից սկսած տեղի առափնյա գոտում հայտնվել են հին հույների գաղութները: Հետագայում այդ տարածքը հաջորդաբար եղել է [[Կարթագեն]]ի, Հին Հռոմի, Բյուզանդիայի, Արաբական խալիֆայության և վերջապես անկախ մեծ կոմսության, իսկ հետո [[Սիցիլիայի թագավորություն|Սիցիլիայի թագավորության]] տիրապետության տակ:
 
Կալտանիսետա գավառը ձևավորվել է [[1816]] թվականին: [[Բուրբոններ|Բուրբոն Սիցիլիացու]] դինաստիայի կառավարման ժամանակ նրագավառի պատմությունը սերտորեն կապված է եղել ծծմբի հանքավայրերի առաջացման հետ, որի արդյունահանման հանքերում աշխատել են տեղի բոլոր մեծահասակները, և անգամ երեխաները:
 
[[Սարդինիայի թագավորություն|Սարդինիայի թագավորության]] կողմից [[Սիցիլիայի թագավորություն|Սիցիլիայի թագավորության]] նվաճումից և նրան [[Իտալիայի թագավորություն (1861–1946)|Իտալիայի միացյալ թագավորության]] կազմի մեջ ներառելուց հետո, 1876-1878 թվականներին Վիտորիո Էմանուելե գավառում կառուցվել է երկաթուղի, որի ճյուղերն են Կալտանիսետա-Կատանիա-Կանիկատի և Կանիկատի-Լիկատա: