«Կալտանիսետա (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
Գավառում գոյություն ունի 2 աշխարհագրական մարզ` հյուսիսային և հարավային, որոնք տարբերվում են իրենց ձևաբանական և կլիմայական հատկանիշներով: Հյուսիսային մարզի լեռնային տեղանքին բնորոշ են լայն հովիտները` վադուննաները ({{lang-scn|vadduna}}), խորը ձորակները, կտրուկ զառիթափերը և մեծ կամ ավելի ցածր բարձրության վրա գտնվող [[դարավանդ]]ները: Այստեղ կենտրոնները համեմատաբար փոքր են և քիչ բնակեցված (բացառությամբ մայրաքաղաքը, Սան Կատալդո և [[Մուսոմելի]]ի քաղաքները), որի գլխավոր պատճառը տեղի ռելիեֆն է: Գավառի այս հատվածում օդի աղտոտվածության աստիճանը ցածր է: Հարավային մարզին բնորոշ է բլրավետ տեղանք և Ջելա հարթավայրի մոտ գտնվող սահուն լանջեր, որոնք ձգվում են մինչև Միջերկրական ծովի ափ: Այստեղ գավառի բնակկչության խտությունը մեծ է, իսկ ամենամեծ բնակավայրը [[Ջելա]] քաղաքն է :
 
Գավառի ամբողջ տարածքը բլրավետ է և գտնվում է ծովի մակարդակից 500 մ բա րձրությանբարձրության վրա: Բացառություն է կազմում Ջելա հարթավայրի շրջանը, որը սահմանափակվում է լեռնային շղթայով և ձգվում է Ջելա ծոցի երկայնքով: Պալերմոյի հետ ունեցած սահմանին գտնվում են մի քանի գագաթներ, որոնք գրեթե 900 մ բարձրություն ունեն` Մոնտե Սան Վիտո (888 մ), Մոնտե Սան Պաոլինո (813 մ), Մոնտանոլա (877 մ), Մոնտե Միմանի (855 մ), Մոնտե դելլլե Ռոկե (832 մ), Մոնտե Ֆագարիա (813 մ) և Մոնտե Մատարացո (825 մ):
Սալսո գետը (144 կմ) նախկինում եղել է նավարկելի և համարվել է գավառի գլխավոր ջրային զարկերակը, որի տարածքով հոսում են նաև Դիրիլո (54 կմ), Գատանո (17 կմ) և Ջելա (74 կմ) գետերը: Գավառի բոլոր ջրամբարներն արհեստական ծագում ունեն, բացի Բիվերե դի Ջելա ափամերձ ճահճից և Սֆանդատո լճից, որը ձևավորվել է 1907 թվականին ստորերկրյա ջրերի հաշվին: Այդ գետն ունի 219 մ երկարություն և 13.5 մ խորություն, գտնվում է Մոնտե Միմանիից արևելք` ծովի մակարդակից 370 մ բարձրության վրա: Դիզուերի և Կոմունելի ջրամբարները ձևավորել են ամբարտակ, իրենց մեջ ամբարելով գավառի կարիքները հոգալու համար ջրային պաշարներ, քանի որ այնտեղ հաճախ երկարատև երաշտներ են լինում:
 
Տող 15.
 
Գավառի հյուսիսային հատվածում ցամաքային կլիման աստիճանաբար հարավում վերածվում է խոնավ տաք կլիմայի, որտեղ ջերմաստիճանը ամբողջ տարվա ընթացքում շատ բարձր է: Միջին ջերմաստիճանը ամռանը 25 °C է, իսկ ձմռանը` 10 °C: Գավառի հյուսիսային և հարավային մարզերի էական տարբերությունը տեղումների քանակի մեջ է. հյուսիսային մարզում 700 մմ ( մայրաքաղաքում 500 մմ), իսկ հարավային մարզում 400 մմ, որը հաճախ տուժում է երկարատև երաշտներից: Այստեղ նույնպես հաճախակի մառախուղներ են լինում:
 
== Պատմություն ==
Կալտանիսետա գավառի հնագույն բնակիչները եղել են սիկանները, որոնք զբաղեցրել են գավառի հյուսիսային (լեռնային) հատվածը և սիկուլները, որոնք զբաղեցրել են հարավային (առափնյա) հատվածը: Մ.թ.ա VII դ-ից սկսած տեղի առափնյա գոտում հայռնվում են հին հույների գաղութները: Հետագայում այդ տարածքը հաջորդաբար եղել է [[Կարթագեն]]ի, Հին Հռոմի, Բյուզանդիայի, Արաբական խալիֆայության և վերջապես անկախ մեծ կոմսության, իսկ հետո [[Սիցիլիայի թագավորություն|Սիցիլիայի թագավորության]] տիրապետության տակ: