«Կալտանիսետա (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
== Աշխարհագրություն==
Գավառում գոյություն ունի 2 աշխարհագրական մարզ` հյուսիսային և հարավային, որոնք տարբերվում են իրենց ձևաբանական և կլիմայական հատկանիշներով: Հյուսիսային մարզի լեռնային տեղանքին բնորոշ են լայն հովիտները` վադուննաները ({{lang-scn|vadduna}}), խորը ձորակները, կտրուկ զառիթափերը և մեծ կամ ավելի ցածր բարձրության վրա գտնվող [[դարավանդ]]ները: Այստեղ կենտրոնները համեմատաբար փոքր են և քիչ բնակեցված (բացառությամբ մայրաքաղաքը, Սան Կատալդո և [[Մուսոմելի]]ի քաղաքները), որի գլխավոր պատճառը տեղի ռելիեֆն է: Գավառի այս հատվածում օդի աղտոտվածության աստիճանը ցածր է: Հարավային մարզին բնորոշ է բլրավետ տեղանք և Ջելա հարթավայրի մոտ գտնվող սահուն լանջեր, որոնք ձգվում են մինչև Միջերկրական ծովի ափ: Այստեղ գավառի բնակկչության խտությունը մեծ է, իսկ ամենամեծ բնակավայրը [[Ջելա]] քաղաքն է :
 
Գավառի ամբողջ տարածքը բլրավետ է և գտնվում է ծովի մակարդակից 500 մ բա րձրության վրա: Բացառություն է կազմում Ջելա հարթավայրի շրջանը, որը սահմանափակվում է լեռնային շղթայով և ձգվում է Ջելա ծոցի երկայնքով: Պալերմոյի հետ ունեցած սահմանին գտնվում են մի քանի գագաթներ, որոնք գրեթե 900 մ բարձրություն ունեն` Մոնտե Սան Վիտո (888 մ), Մոնտե Սան Պաոլինո (813 մ), Մոնտանոլա (877 մ), Մոնտե Միմանի (855 մ), Մոնտե դելլլե Ռոկե (832 մ), Մոնտե Ֆագարիա (813 մ) և Մոնտե Մատարացո (825 մ):
Սալսո գետը (144 կմ) նախկինում եղել է նավարկելի և համարվել է գավառի գլխավոր ջրային զարկերակը, որի տարածքով հոսում են նաև Դիրիլո (54 կմ), Գատանո (17 կմ) և Ջելա (74 կմ) գետերը: Գավառի բոլոր ջրամբարներն արհեստական ծագում ունեն, բացի Բիվերե դի Ջելա ափամերձ ճահճից և Սֆանդատո լճից, որը ձևավորվել է 1907 թվականին ստորերկրյա ջրերի հաշվին: Այդ գետն ունի 219 մ երկարություն և 13.5 մ խորություն, գտնվում է Մոնտե Միմանիից արևելք` ծովի մակարդակից 370 մ բարձրության վրա: Դիզուերի և Կոմունելի ջրամբարները ձևավորել են ամբարտակ, իրենց մեջ ամբարելով գավառի կարիքները հոգալու համար ջրային պաշարներ, քանի որ այնտեղ հաճախ երկարատև երաշտներ են լինում:
 
Գավառի տարածքում կան արգելոցներ. Բիվերե դի Ջելա, Լագո Սֆոնդատո, Կոնտրադա Սկալերի, Մոնտե Կապադարսո և Վալե դել Իմերա Մերիդիոնելե, Սուգերետա դի Նիշեմի, Լագո Սոպրանո, Մոնտե Կոնկա:
 
Գավառի հյուսիսային շրջանում ամբողջ տարվա ընթացքում բավականին ցածր ջերմաստիճան է գրանցվում, քան կղզու մնացած վայրերում: Մառախուղը, և ավելի հազվադեպ կարկուտն ու ձյունը ձևավորում են կարճ և ցրտաշունչ ձմեռ: Տարվա ընթացքում ամենացածր ջերմաստիճանը ձմռանը լինում է 0-3 °С, իսկ ամռանը 15-20 °C: Ամենաբարձր ջերմաստիճանը ամռանը հասնում է 40-45 °C-ի, սակայն մշտական քամու պատճառով խոնավությունը բացակայում է:
 
Գավառի հյուսիսային հատվածում ցամաքային կլիման աստիճանաբար հարավում վերածվում է խոնավ տաք կլիմայի, որտեղ ջերմաստիճանը ամբողջ տարվա ընթացքում շատ բարձր է: Միջին ջերմաստիճանը ամռանը 25 °C է, իսկ ձմռանը` 10 °C: Գավառի հյուսիսային և հարավային մարզերի էական տարբերությունը տեղումների քանակի մեջ է. հյուսիսային մարզում 700 մմ ( մայրաքաղաքում 500 մմ), իսկ հարավային մարզում 400 մմ, որը հաճախ տուժում է երկարատև երաշտներից: Այստեղ նույնպես հաճախակի մառախուղներ են լինում:
== Պատմություն ==
Կալտանիսետա գավառի հնագույն բնակիչները եղել են սիկանները, որոնք զբաղեցրել են գավառի հյուսիսային (լեռնային) հատվածը և սիկուլները, որոնք զբաղեցրել են հարավային (առափնյա) հատվածը: Մ.թ.ա VII դ-ից սկսած տեղի առափնյա գոտում հայռնվում են հին հույների գաղութները: Հետագայում այդ տարածքը հաջորդաբար եղել է [[Կարթագեն]]ի, Հին Հռոմի, Բյուզանդիայի, Արաբական խալիֆայության և վերջապես անկախ մեծ կոմսության, իսկ հետո [[Սիցիլիայի թագավորություն|Սիցիլիայի թագավորության]] տիրապետության տակ:
 
Կալտանիսետա գավառը ձևավորվել է [[1816]] թվականին: [[Բուրբոններ|Բուրբոն Սիցիլիացու]] դինաստիայի կառավարման ժամանակ նրա պատմությունը սերտորեն կապված է եղել ծծմբի հանքավայրերի առաջացման հետ, որի արդյունահանման հանքերում աշխատել են տեղի բոլոր մեծահասակները, և անգամ երեխաները:
 
[[Սարդինիայի թագավորություն|Սարդինիայի թագավորության]] կողմից [[Սիցիլիայի թագավորություն|Սիցիլիայի թագավորության]] նվաճումից և նրան [[Իտալիայի թագավորություն (1861–1946)|Իտալիայի միացյալ թագավորության]] կազմի մեջ ներառելուց հետո, 1876-1878 թվականներին Վիտորիո Էմանուելե գավառում կառուցվել է երկաթուղի, որի ճյուղերն են Կալտանիսետա-Կատանիա-Կանիկատի և Կանիկատի-Լիկատա:
 
1926 թվականին գավառի տարածքի 50 %-ը անցել է նոր կազմավորվող գավառներին` Էնային (40 %) և Ռագուզային (10 %): 1986 թվականին Կալտանիսետան ունեցել է տեղական գավառի աստիճան<ref>Согласно закону от 12 марта 2014 года, принятому Региональной Ассамблеей Сицилии все девять региональных провинций острова были упразднены, а вместо них было принято решение создать девять консорциумов свободных коммун и три городских района.</ref><ref>{{cite web|url=http://www.urps.it/le-funzioni-delle-province-regionali-siciliane/|title= Le funzioni delle Province Regionali siciliane|author=|date=|work=|publisher=Unione Regionale Province Siciliani|accessdate=|lang=it}}</ref><ref>{{cite web|url=http://www.urps.it/attivita-urps/file-pdf-per-attivita-urps/legge_24-3-2014_n._8_istituzione_liberi_consorzi_e_citt%C3%A0_metropolitane.pdf|title=Leggi e decreti presidenziali|author=|date=|work=|publisher=Unione Regionale Province Siciliani|accessdate=|lang=it}}</ref><ref>{{cite web|url=http://www.ansa.it/sicilia/notizie/entilocali/2014/03/26/Cosa-cambia-con-i-Liberi-Consorzi-Comunali_5ae164d8-4c16-464a-bb4b-f6df9e23e377.html|title= Cosa cambia con i Liberi Consorzi Comunali|author=|date=|work=|publisher=Ansa.it|accessdate=|lang=it}}</ref>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* {{cite web|url=http://www.dmoz.org/World/Italiano/Regionale/Europa/Italia/Sicilia/Provincia_di_Caltanissetta/|author=|title=Provincia di Caltanissetta|publisher=Open Directory Project|description=|accessdate=|lang=it}}
{{Իտալիայի վարչական բաժանում}}
 
[[Կատեգորիա:Իտալիայի գավառներ]]
[[Կատեգորիա:Սիցիլիայի գավառներ]]