«Ռեգբիի աշխարհի առաջնություն 2011»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''2011 թվականի Ռեգբիի Աշխարհի Առաջնությունը''', որը անց է կացվում չորս տարին մեկ անգամ և լինելու է թվով յ...
(Տարբերություն չկա)

15:38, 3 Սեպտեմբերի 2011-ի տարբերակ

2011 թվականի Ռեգբիի Աշխարհի Առաջնությունը, որը անց է կացվում չորս տարին մեկ անգամ և լինելու է թվով յոթերորը, իր սկիզբն է առել 1987-ին: Ռեգբիի Միջազգային Խորհուրդը (IRB) որպես առաջնությունը ընդունող երկիր ընտրել է Նոր Զելանդիային: 2005-ի Նոյեմբերի 17-ին կայացած ժողովին առաջնությունը ընդունող երկրների հավակնորդ էին նաև Ճապոնիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Առաջին երկու քվեարկություններում IRB խորհուրդը հանեց Հարավաֆրիկյան Հանրապետությանը հավակնորդների ցուցակից:

Այս առաջնությունը կլինի ամենածավալունը, որը անց է կացվել Նոր Զելանդիաում ստվեր նետելով հետևյալ իրադարձությունների վրա - 1987-ի Ռեգբիի Աշխարհի Առաջնություն, 1990-ի Commonwealth խաղեր, 1992-ի Կրիկետի Աշխարհի Առաջնություն, 2003-ի Ամերիկայի գավաթ և 2005-ի Բրիտանական և Իռլանդական Առյուծների (British and Irish Lions) տուր դեպի Նոր Զելանդիա: Կազմակերպիչները ակնկալում են 95,000 արտերկրյա այցելու, որոնք կայցելեն Նոր Զելանդիա:

Հանդիպումները կսկսվեն 2011-ի Սեպտեմբերի 9–ից և կտևեն ավելի քան յոթ շաբաթ: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Հոկտեմբերի 23-ին Աուքլենդի Էդեն Պարկում:

Ենթադրությունները, որ մասնակցող հավաքականները լինելու են 16-ը, հերքվեց և IRB-ն 2007-ի Նոյեմբերի 30-ին հայտարարեց 20 թիմերի մասնակցության մասին, որոնցից տասներկուսը որակավորվել են 2007-ի առաջնությանը գրավելով իրենց խմբերում առաջինից երրորդ տեղերը, իսկ մնացած ութը որոշվել են իրենց տարածքային առաջնություններով: