«Վրաստանի օկուպացված տարածքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Պատմություն: վրիպակ, կետադրություն
→‎Պատմություն: ոճական ուղղում
Տող 14.
2010 թվականի ապրիլին Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դիմել է 31 երկրների օրենսդիր մարմիններին՝ խնդրելով Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել, որպես Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք, ինչպես նաև դատապարտել այդ տարածքներում վրացիների էթնիկ զտումները։ 2011 թվականի մարտին ռուսները պահանջում են Աբխազիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Աիբգա գյուղը միացնել [[Կրասնոդարի երկրամաս|Կրասնոդարի երկրամասին]]։ Խորհրդային Միության գոյության տարիներին գյուղը բաժանված է եղել երկու մասի․ հարավային մասը գտնվել է Վրացական ԽՍՀ-ի, իսկ հյուսիսայինը՝ ՌԽՍՖՀ-ի վերահսկողության տակ։ Հետագայում ռուսական իշխանությունները Աբխազիայից պահանջեցին նաև160 կիլոմետր տարածք Գագրայի շրջանից։ Չնայած այս ամենի՝ աբխազական իշխանությունները կարողացան ապացուցել, որ Աիբգա գյուղի հարավային հատվածը գտնվել է Վրացական ԽՍՀ-ի կազմում և գյուղը Ռուսաստանի Դաշնությանը միացվեց մասամբ։
 
2014 թվականի հունիսի 11-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերքեց «BBC News»-ի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը «շահագրգռված չէ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերություններում»։ Ընդդիմադիր միասնական ազգային շարժում կուսակցության անդամները քննադատեցին միջազգային ասպարեզում Ղարիբաշվիլու կողմից հնչեցված այս հայտարարությունը՝ այն որակելով երկրի ազգային շահերի պաշտպանությանը հակասող։ Նույն տարվա նոյեմբերին Ռուսաստանը Աբխազիայի, իսկ 2015 թվականի մարտին՝ Հարավային Օսիայի հետ «դաշինքի և ինտեգրացիայի» վերաբերյալ համաձայնագիր է կնքում։ Համաձայն այդ համաձայնագրերի՝ զինվորական և տնտեսական համագործակցությունից բացի
 
== Ծանոթագրություններ ==