«Մարկոս Ուլպիուս Տրայանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-\[\[([0-9]+) թվական\|\1\]\] +\1)
Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''Մարկոս Ուլպիուս Տրայնոս''', (Marcus Ulpius Traianus) ([[53 թվական|53]]–[[117 թվական|117]]), [[հռոմ]]եական [[կայսր]] [[98 թվական|98]] թվականից։ Անաոնինոսների դինաստիայից։ Հաջորդել է [[Ներվա]]յին։ Նրա օրոք [[Հռոմեական կայսրություն]]ը հասել է իր սահմանների առավելագույն ընդարձակմանը։ [[101 թվական|101]]–[[102 թվական|102]] և [[105 թվական|105]]–[[106 թվական|106]] թվականների ընթացքում նվաճել է [[դակեր]]ի երկիրը (կազմվել է Դակիա [[պրովինցիա]]ն), 106 թվականին՝ [[Նաբատեայի թագավորություն]]ը (կազմվել է [[Արաբիա]] պրովինցիան), [[117 թվական|117]] թվականին՝ [[Միջագետք]]ը (Տրայնոսի մահից հետո նրա նվաճած տարածքները, բացի [[Դակիա]]յից և Արաբիայից, անջատվել են կայսրությունից)։ Կառավարել է ծերակույտի հետ համաձայնեցված, լայնորեն հռոմեական քաղաքացիության իրավունք է շնորհել պրովինցիաների բնակչությանը։ Միջին և մանր հողատերերի ու քաղաքացիների քայքայման ընթացքը կասեցնելու նպատակով տարածել է ալիմենտացիայի (չունևոր ծնողների անչափահաս զավակներին դրամական օգնություն պետական միջոցներից) համակարգը։ Ծավալել է լայն շինարարություն Հռոմում (Տրայնոսի ֆորումը) և պրովինցիաներում։ Տրայնոսը [[114 թվական|114]] թվականին գրավել է Հայաստանը և հայտարարել պրովինցիա, սակայն նրա հաջորդ Ադրիանոս (Հադրիանոս) կայսրը, չկարողանալով պահպանել հռոմեական գերիշխանությունը, հարկադրված ընդունել է (117) Հայաստանի անկախությունը և թագավոր ճանաչել [[Վաղարշ Ա]]–ին։ [[1966 թվական|1966]]-ին [[ՀԽՍՀ]] տարածքում, [[Փոքր Վեդի]] [[գյուղ]]ում, հայտնաբերվել է Տրայնոսի [[լատիներեն]] արձանագրությունը, որը նա թողել է [[Արտաշատ]]ում։
 
{{Bio-stub}}