«Օշական (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 247.
== Օշականի նշանավոր մարդիկ ==
* Հարություն Նիկոլի Ստեփանյան - (1912, Օշական - 2013) Տեղի յոթամյակն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Օշականի գյուղատնտեսական տեխնիկումում։ [[Երևան]]ում ավարտել է Այգեգործական տեխնիկումը։ Այնուհետև ընդունվել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտ]], սակայն հենց առաջին կուրսում համոզվել, որ դա չէ իր կոչումը։ Գրականության հանդեպ սերը նրան տանում է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետ, ուր ուսանում է հայագետներ [[Հրաչյա Աճառյան]]ին, [[Գրիգոր Ղափանցյան]]ին, [[Ավետ Տերտերյան]]ին, [[Մկրտիչ Մկրյան (գրականագետ)|Մկրտիչ Մկրյան]]ին: Համալսարանն ավարտելով՝ Հ. Ստեփանանյանը նշանակվում է [[Դավթաշեն (վարչական շրջան)|Դավիթաշենի]], այնուհետև [[Ներքին Չարբախ]]ի, ապա Նուբարաշենի դպրոցի տնօրեն։ Մանկավարժը [[1945]]-ին արդեն հայրենի Օշականի դպրոցի տնօրենն էր։ Նա տարիներ շարունակ զբաղվել է գրական գործունեությամբ՝ հիմնականում բանաստեղծություններ գրելով։ Նրա առաջին գիրքը կոչվում է «Օշականում սերը չի ծերանում..»:[[2012]] թվականի հոկտեմբերի 15-ին լրացավ նրա հարյուրամյակը։ [[2013]] թվականի հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը նա կնքեց իր մահկանացուն։<ref>[http://oshakan.weebly.com/1344137714081400141013851397140014101398-135714071381141113771398139713771398.html/ Հարություն Ստեփանյանի մասին http://oshakan.weebly.com կայքում]</ref><ref>[http://oshakan.weebly.com/16/post/2013/06/-101.html/ Լուրը oshakan.weebly.com կայքից]</ref>
{{Քաղվածք|Դու Օշական անուշ անուն
Դարերից ես դու մեզ նայում
Նվիրական քո սուրբ հողում
Մաշտոցին ես հավերժ պահում:

Իմ Օշական, իմ այգեստան
Ամատունյաց կանաչ ոստան,
Հինավուրց հող, կանչող փարոս
Դու հին ու նոր իմ Հայաստան:|Հարություն Ստեփանյան}}
* [[Հովհաննես Վարդանի Հովհաննիսյան (վնասվածքաբան)]] - (1933, Բաթումի - 2010, Մոսկվա) [[ԽՍՀՄ]] և [[ՌԴ]] պետական մրցանակների, ՌԴ կառավարական մրցանակների դափնեկիր, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, գյուտարար, [[Մոսկվա]]յի բժշկական ակադեմիայի պրոֆեսոր, միջազգային ակադեմիաների իսկական անդամ։ Ն. Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական ինստիտուտի վնասվածքա-օրթոպեդիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ՌԴ նախագահի Գլխավոր բժշկական վարչության խորհրդական։ Նրա անունով է կոչվում Օշականի Մ. Մաշտոցի անվան դպրոցի ֆիզիկայի լաբորատորիա։<ref>[http://oshakan.weebly.com/16/post/2013/05/6.html/ Հովհաննես Վարդանի Հովհաննիսյանի մասին oshakan.weebly.com կայքում]</ref><ref>[[w:ru:Оганесян, Оганес Варданович|Հովհաննես Հովհաննիսյան Википедия կայքում]]</ref>
* [[Արթուր Օշականցի]] - (ծ. 1953, Օշական) 1972-1976 թթ.-ին սովորել է [[Հայկական պետական մանկավարժական համալսարան|Երևանի մանկավարժական համալսարան]]ի արվեստի բաժինը։ [[2003]] թ.-ին [[Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)|Մետրոպոլիտեն թանգարան]]ի կողմից ճանաչվել է արվեստի պատմության մեջ որպես աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր։ Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, ինչպես նաև ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ։ Արթուր Օշականցու աշխատանքները գտնվում են տարբեր երկրների պատկերասրահներում և թանգարաններում, ինչպես նաև անհատական հավաքածուներում։<ref>[http://oshakan.weebly.com/9/post/2012/11/1.html/ Արթուր Օշականի մասին oshakan.weebly.com կայքում]</ref><ref>[http://www.myart.am/am/artists/view/artur-oshakantsi-150/1 Արթուր Օշականի մասին myart.am կայքում]</ref><ref>[http://www.oshakantsi.com/ Արթուր Օշականու պաշտոնական կայք]</ref>
* Շմավոն Մելիքյան - (ծ. 1935, Օշական) Սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում և Եղվարդի ագրոնոմ-բրիգադում։ 1961 թ. կեսերից հաստատվել է շրջանային կուսակցական ապարատում և մի կարճ ժամանակով էլ նախկին «Արագած» միջշրջանային թերթի խմբագրությունում։ Աշխատել է Օշականի նախկին խորհտնտեսությունում՝ գլխավոր գյուղատնտես, [[Կարբի]]ում՝ ավագ գյուղատնտես, Բույսերի կարանտինի պետական տեսչությունում միջշրջանային տեսուչ։ Շմավոն Մելիքյան հեղինակել է բազմաթիվ բանաստեղծություններ, որոնց մի մասը ամփոփված է «Երեքնուկներ» (1994 թ.) և «Հրաշալի քնար» (1999 թ.)։