«Լիբիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 68.
== Պատմություն ==
{{զգուշացում ՀՍՀ}}
Լիբիայի տարածքը եղել է մարդու բնակության հնագույն վայրերից մեկը։ [[Հին Լիբիա]]յում բնակվող քոչվոր ցեղերը՝ [[բերբերներ]]ի նախնիները, զբաղվել են որսորդությամբ, անասնապահությամբ։ Մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կեսին, Լիբիայի արևմուտքում ([[Տրիպոլիտանիա]]) հիմնվել են [[Փյունիկեցիներ|փյունիկյան]], մ. թ. ա. VII դ., Լիբիայի արևելքում ([[Կիրենաիկա]])՝ հունական քաղաք-գաղութներ։ Մ. թ. ա. V դ. կեսին Լիբիայի տարածքի զգալի մասը անցել է [[Կարթագեն]]ին: Կիրենաիկայի մի մասը դեռևս մ. թ. ա. VI դ. վերջին —V դ. սկզբին գրավել էին [[Աքեմենյաններ]]ը, ավելի ուշ՝ [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] զորքերը։ Կարթագենի անկումից (մ. թ. ա. 146) հետո Լիբիայի տարածքը զավթեց [[Հռոմ]]ը: Մ. թ. V դ. այն գրավեցին [[վանդալներ]]ը։ [[546]]-ին [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] [[Հայեր|հայազգի]] զորավար [[Արտավան Արշակունի]]ն գրավել է Լիբիան և դարձել նրա բյուզանդական առաջին կառավարիչը։ VII դ. մտել է [[արաբական խալիֆայություն|արաբական խալիֆայության]] կազմի մեջ։ Հետագայում, ամբողջովին կամ մասամբ, ընկել է իսլամադավան ֆեոդալական դինաստիաների ([[Աղլաբիներ]], [[Ֆաթիմյաններ]], [[Ալմոհադներ]] և այլն) իշխանության տակ։ Արաբական ցեղերի զանգվածային վերաբնակության հետևանքով բնիկներն աստիճանաբար արաբացան։ Տարածվեց [[իսլամ]]ը։ XVI դ. Լիբիայի տարածքը մտավ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] կազմի մեջ (Տրիպոլիի փաշայություն)։ [[1711]]—[[1835]]-ին երկիրը կառավարում էր Կարամանլիների դինաստիան։ [[1835]]-ին [[թուրքեր]]ը վերականգնեցին իրենց գերիշխանությունը Լիբիայի վրա, թեև փաստորեն իշխում էին միայն առափնյա մասերում։ Լիբիացիները բազմիցս ապստամբել են թուրքական տիրապետության դեմ։ XIX դ. կեսից այդ պայքարը գլխավորեց Սենուսիտների օրդենը։ XIX դ. վերջից Լիբիան դարձավ իմպերիալիստական տերությունների պայքարի առարկա։ [[1911]] <nowiki/>թվականին [[Իտալիա]]ն պատերազմ սկսեց [[Թուրքիա]]յի դեմ Լիբիայի համար։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին ([[1914]]—[[1918]]) [[Իտալիա]]ն ստիպված իր զորքերի մի մասը դուրս բերեց Լիբիայից, և նրա ձեռքին մնացին միայն [[Հոմս (Լիբիա)|Հոմսը]], [[Տրիպոլի]]ն և [[Բենգազի]]ն: Կիրենաիկայի տարածքը գտնվում էր սենուսիտների իշխանության տակ։ [[1918]] <nowiki/>թվականին Տրիպոլիտանիայում հռչակվեց հանրապետություն։ Ամբողջ գաղութը կորցնելու վտանգը [[Իտալիա]]յին ստիպեց զիջումներ անել։ Մենուսիտների միաբանության ղեկավար Իդրիս աս-Մենուսին ճանաչվեց Կիրենաիկայի չգրավված մասի կառավարիչ։ [[1919]]-ին համաձայնություն ստորագրվեց Տրիպոլիտանիայի հանրապետության հետ՝ նրան ներքին ինքնավարություն տալու և սահմանադրություն մտցնելու վերաբերյալ։ [[1922]]-ի [[հունվար]]ին Իդրիս-աս Մենուսիի և Տրիպոլիտանիայի կառավարության միջև ստորագրվեց ազգային պակտ, որը նախատեսում էր Կիրենաիկայի և Տրիպոլիտանիայի համագործակցությունը իտալացի զավթիչների դեմ։ Իդրիսաս-Մենուսին ճանաչվեց այդ երկու մարզերի ամիրա։ [[1922]]-ին [[Իտալիա]]ն վերսկսեց ռազմական գործողությունները Լիբիայում։ [[Իտալացի]] զավթիչները զանգվածաբար կոտորում և տեղահանում էին տեղական բնակչությանը։ Ծավալվեց ազատագրական շարժում։ [[1939]]-ին Կիրենաիկան, Տրիպոլիտանիան և Ֆեցցանը մտցվեցին [[Իտալիա]]յի կազմի մեջ։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին [[Իտալիա]]ն Լիբիայում ստեղծեց գաղութային զորքեր, կառուցեց ռազմական բազաներ և այլն։ [[1941]]-ին անգլիական զորքերը գրավեցին Կիրենաիկան, սակայն [[իտալացիներ]]ը գերմանական զորքերի օգնությամբ վերագրավեցին այն։ [[Ստալինգրադի ճակատամարտ|Ստալինգրադի մոտ գերմանական զորքերի ջախջախումից]] հետո իտալա-գերմանական զորքերը դուրս եկան Լիբիայի տարածքից։ [[1942]]-ի վերջին — [[1943]]-ի սկզբին ֆրանսիական զորքերը գրավեցին Ֆեցցանը, անգլիական զորքերը՝ Կիրենաիկան և Տրիպոլիտանիան։ [[Մեծ Բրիտանիա]]ն, [[Ֆրանսիա]]ն և [[ԱՄՆ]] Լիբիայի տարածքում ստեղծեցին ռազմական բազաներ։ Լիբիայի ճակատագրի հարցը քննարկվեց սկզբում Արտաքին գործերի մինիստրների խորհրդում, ապա՝ [[ՄԱԿ]]-ում ([[1945]]—[[1948]])։ Իմպերիալիստական տերությունները ձգտում էին մասնատել Լիբիան։ [[1949]]-ի [[նոյեմբեր]]ին [[ՄԱԿ]]-ի Գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց Լիբիային անկախություն տալ մինչև [[1952]]-ի [[հունվարի 1]]-ը։ [[1950]]-ին հրավիրվեց Ազգային սահմանադիր ժողով, որն ընդունեց Լիբիայի սահմանադրությունը։ [[1951]]-ի [[դեկտեմբերի 25]]-ին հռչակվեց Լիբիայի Միացյալ Թագավորությունիը (Կիրենաիկայի, Տրիպոլիտանիայի, Ֆեցցանի ֆեդերացիա), թագավոր՝ Իդրիսաս-Աենուսին (Իդրիս I)։ 50-ական թթ. Լիբիայում բացվեցին [[նավթ]]ի հարուստ հանքավայրեր, և երկիրը դարձավ արտասահմանյան կապիտալի ներթափանցման օբյեկտ։
 
=== Լիբիան որպես անկախ պետություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիբիա» էջից