«Միջազգային իրավունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 63.
 
==== ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հաագայում ====
{{Հիմնական հոդված|Արդարադատության միջազգային դատարան}}
Դատարանը տեղակայված է Հաագայում՝ Խաղաղության պալատում (Նիդեռլանդներ)։ Միավորված ազգերի կազմակերպության վեց հիմնական մարմիններից միակն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։
Միջազգային դատարանը ստեղծված է միջազգային հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու ռազմավարության առանցքային բաղադրիչը դառնալու և կարգուկանոնի և օրինականությանը ապահովման համար։ Նաև խորհրդատվական կարծիք է տրամադրում ՄԱԿ-ին և նրա մասնագիտացված գործակալություններին։
==== Միջազգային արբիտրաժային դատարանը Հաագայում ====
Հաագայի միջազգային քրեական դատարան
{{Հիմնական հոդված|Միջնորդ դատարանի մշտական պալատ}}
Միջազգային արբիտրաժային դատարանը Հաագայում
Հիմնական հոդված
Միջնորդ Դատարանի Մշտական Պալատ, միջազգային իրավարարական մարմին․ ստեղծվել է Խաղաղության առաջին կոնֆերանսում (Հաագա, 1899), դիվանագիտական ճանապարհով չհարթված միջազգային վեճի դեպքում միջնորդ դատարանին դիմելու հնարավորությունը դյուրացնելու համար։
Պալատի աջակցությամբ, իրավարարական կարգով, քննարկում են գլխավորապես իրավաբանական բնույթի վեճեր։
==== Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում ====
{{Հիմնական հոդված|Մարդու իրավունքների եվրոպական դատարան}}
Հիմնական
Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաև պետությունների ներկայացրած բողոքները (որոնք հայտնի են որպես «հայցադիմումներ») զննելու միջոցով։
Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից և երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։