«Հունաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 117.
[[Բալկանյան պատերազմներ]]ի ժամանակ Հունաստանը մեծացրեց իր տարածքները և բնակչությունը։ Բայց դրանից հետո երկրի թագավոր [[Կոնստանտին I (Հունաստանի թագավոր)|Կոնստանտին I-ի]] և խարիզմատիկ վարչապետ [[Էլեֆթերիոս Վենեզիլոս]]ի միջև քաղաքական կրքերը խորացան։ Արդյունքում առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին երկրում ձևավորվեց երկու հակամարտ քաղաքական թևեր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հունաստանն ուներ երկու կառավարություն՝ գերմանամետ ռոյալիստական, որի նստատեղը [[Աթենք]]ն էր և բրիտանամետ վենեզելիստական, որի նստատեղը [[Սալոնիկ]]ն էր։ 1917 թվականին, երբ Հունաստանը պաշտոնապես պատերազմի մեջ մտավ որպես [[Անտանտյան դաշինք]]ի կողմնակից, երկու պետությունները միացվեցին միմյանց։
 
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հունաստանը փորձեց իր տարածքներն ընդլայնել [[Փոքր Ասիա]]յում, որտեղ համեմատաբար շատ կար հունալեզու բնակչություն, բայց Հունաստանը ջախջախիչ պարտություն կրեց [[Հունաթուրքական պատերազմ (1919-1922)|1919–1922 թթ. Հունաթուրքական պատերազմում]], որի արդյունքում ըստ [[Լոզանի խաղաղության պայմանգիր|Լոզանի խաղաղության պայմանագրի]] տեղի ունեցավ [[բնակչության փոխանակում Թուրքիայի և Հունաստանի միջև]]<ref>[http://www.spiegel.de/international/0,1518,451140,00.html ''Սփյուռքը ողջունում է Հռոմի Պապին'']. ''Der Spiegel''. 28 Նոյեմբեր 2006</ref>։ Տարբեր աղբյուրների համաձայն,<ref>R. J. Rummel (1998). "The Holocaust in Comparative and Historical Perspective". ''Idea Journal of Social Issues'', Vol.3 no.2.</ref> մի քանի հարյուր հազար [[պոնտոսցիներ]] մահացել են այդ ժամանակահատվածում, որն էլ համարվում է [[Պոնտոսի հույների ցեղասպանություն]]ը<ref>Chris Hedges (17 Սեպտեմբեր 2000).[http://www.nytimes.com/2000/09/17/nyregion/a-few-words-in-greek-tell-of-a-homeland-lost.htmlA Few Words in Greek Tell of a Homeland Lost]. ''The New York Times''</ref>։ Այնուհետև Հունաստանն անցավ անկայուն վիճակի։ Իրար հետևից սկսեցին հեղաշրջումներ լինել։ Բացի այդ Հունաստանը մտահոգված էր Թուրքիայից եկած 1.5 միլիոն հույն փախստականներով։ Արդյունքում [[Ստամբուլ]]ում երբևեերբևէ բնակված 300,000 հույնի փախարեն 20-րդ դարում այնտեղ են մնացել ընդամենը 3,000-ը<ref name="minorities">Վիկտոր Ռոուդոմեթոֆ, Ռոլանդ Ռոբերտսոն (2001). [https://books.google.am/books?id=I9p_m7oXQ00C&pg=PA186 ''Ազգայանականությունը, գլոբալիզացիան և ուղղափառ եկեղեցին. Բալկաններում էթնիկական խնդիրների սոցիալական ծագումը'']''. Վեսպորտ Կոնեքտիկուտ, Greenwood Publishing Group, էջ. 186. ISBN 978-0-313-31949-5.''</ref>։
 
1924 թվականին Փոքր Ասիայի աղետալի դեպքերից հետո հանրաքվեի միջոցով Հունաստանում վերացվեց միապետությունը և ստեղծվեց [[Հունական երկրորդ հանրապետություն|Երկրորդ Հունական Հանրապետություն]]ը: Վարչապետ [[Գեորգիոս Կոնֆիլիս]]ը իշխանության գլուխ եկավ 1935 թվականին և արդյունավետ կերպով վերացրեց հանրապետությունը՝ հանրաքվեի միջոցով վերականգնելով միապետությունը։ 1936 թվականին տեղի ունեցած քաղաքական հեղաշրջման արդյունքում երկիրը գլխավորեց [[Իոանիս Մետեխաս]]ը որպես ֆաշիստական ռեժիմի գլխավոր։ Այդ ռեժիմը հայտնի է նաև [[Օգոստոսի 4-ի ռեժիմ]] անվան տակ։ Չնայած նրան, որ Հունաստանը ֆաշիստական էր, նա լավ հարաբերությունների մեջ էր Մեծ Բրիտանիայի հետ։