«Հունաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 373.
[[2011]] թ դրությամբ, ըստ [[Համաշխարհային բանկ]]ի վիճակագրության, [[Հունաստանի տնտեսություն]]ը [[ՀՆԱ]]-ի $299միլիոն արդյունքով աշխարհում զբաղեցրել է 34-րդ<ref name="World Bank GDP (nominal)">[http://databank.worldbank.org/databank/download/GDP.pdf Համաշխարհային բանկ «ՀՆԱ», հուլիսի 20, 2012 թ]</ref> և [[Գնողունակության պարիտետ]]ի $304միլիոն արդյունքով՝ 42-րդ տեղը։<ref name="World Bank GDP (PPP)">[http://databank.worldbank.org/databank/download/GDP_PPP.pdf Համաշխարհային բանկ «2011 թ ՀՆԱ», հուլիսի 20, 2012 թ]</ref> Հունաստանը նաև 27 անդամ ունեցող [[Եվրոպական Միություն|Եվրոպական Միության]] 15-րդ պետությունն է, որն ամենամեծ [[տնտեսություն]]ն ունի։<ref name="Eurostat GDP">[http://epp.eurostat.ec.europa.eu/portal/page/portal/national_accounts/data/main_tables Եվրոստատ «ՀՆԱ-ն շուկայական գներով», փետրվարի 22, 2012 թ]</ref> Մեկ շնչին ընկնող եկամտի արդյունքով Հունաստանն աշխարհում զբաղեցնում է 29-րդ տեղը ՀՆԱ-ի $27,875-ով և 33-րդ տեղը Գնողունակության պարիտետի $27,624-ով։
 
Զարգացած, բարձր [[կենսամակարդակ]] ունեցող Հունաստանի տնտեսության հիմնական մասնաբաժինն ընկնում է [[ծառայությունների ոլորտ]]ին (85.0%) և [[արդյունաբերություն|արդյունաբերությանը]] (12.0%), մինչդեռ [[գյուղատնտեսություն]]ը կազմում է ազգային տնտեսական արդյունքի միայն 3%-ը։<ref name="GDP by sector">[http://www.statistics.gr/portal/page/portal/ESYE/PAGE-themes?p_param=A0702&r_param=SEL12&y_param=2011_00&mytabs=0 Հունաստանի վիճակագրական մարմին «Համախառն ավելացված արժեք»]</ref> Հունաստանի արդյունաբերության կարևոր ճյուղերից են [[զբոսաշրջություն]]ը ([[2009]] թ երկիր է այցելել 14.9միլիոն [[զբոսաշրջիկ]],<ref name="World Tourism Organization">[http://www.unwto.org/facts/eng/pdf/barometer/UNWTO_Barom10_2_en.pdf ՄԱԿ Համաշխարհային Զբոսաշրջության Կազմակերպություն «ՄԱԿ ՀԶԿ ՀամաշխահայինՀամաշխարհային զբոսաշրջության բարոմետր», փետրվարի 22, 2012 թ]</ref> ըստ [[ՄԱԿ Համաշխարհային Զբոսաշրջության Կազմակերպություն|ՄԱԿ Համաշխարհային Զբոսաշրջության Կազմակերպության]]՝ այն համարվում է Եվրամիության 7-րդ<ref name="World Tourism Organization">[http://unctad.org/en/docs/rmt2011_en.pdf ՄԱԿ «Ծովային փոխադրամիջոցների ակնարկ»]</ref> և աշխարհի 16-րդ ամենաշատ այցելվող երկիրը)<ref name="World Tourism Organization" /> և առևտրային բեռնափոխադրումները (որը կազմում է աշխարհի բեռնափոխադրումների 16.2%-ը,<ref name="World Tourism Organization"/> հունական առևտրական նավատորմերն աշխարհում ամենամեծն են)։<ref name="World Tourism Organization"/> Երկիրը նաև զգալիորեն գյուղատնտեսական մթերքներ է արտադրում (ներառյալ [[ձկնաբուծություն]]ը)։ Հունաստանը ոչ միայն [[Բալկաններ]]ի ամենամեծ տնտեսությունն ունի, այլև համարվում է տարածաշրջանային կարևոր ներդրողը։
 
Հունական տնտեսությունը դասակարգվում է որպես զարգացած<ref name="Advanced economies">[http://www.imf.org/external/pubs/ft/weo/2011/02/pdf/text.pdf Արժույթի միջազգային հիմնադրամ «Համաշխարհային տնտեսական ակնարկ», փետրվարի 23, 2012 թ]</ref> և եկամտաբեր։<ref name="High income economies">[http://data.worldbank.org/about/country-classifications/country-and-lending-groups#High_income Համաշխարհային բանկ «Պետությունը և վարկային խմբերը», փետրվարի 22, 2012 թ]</ref> Հունաստանը [[Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն|Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության]] և [[Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն|Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության]] հիմնադիր անդամն է։ [[1979]] թ սկսվեց [[Եվրոպական համայնքներ]]ին և միասնական շուկային երկրի անդամակցության գործընթացը, որն ավարտվեց [[1982]] թ։ [[2001]] թ [[հունվար]]ին Հունաստանն ընդունեց [[եվրո]]ն որպես իր արժույթ, որը փոխարինեց [[դրախմա]]յին՝ 1 եվրոյի դիմաց 340.75 դրախմա փոխարժեքով։<ref name="Drachma exchange rate">[http://www.ecb.int/euro/intro/html/index.en.html Եվրոպական կենտրոնական բանկ «Հաստատագրված եվրոյի փոխանակման արժեքը», փետրվարի 23, 2012 թ]</ref> Հունաստանը հանդիսանում է նաև [[Արժույթի միջազգային հիմնադրամ]]ի և [[Առևտրի համաշխարհային կազմակերպություն|Առևտրի համաշխարհային կազմակերպության]] անդամը։