«Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 120.
==== Անասնապահություն և որսորդություն ====
 
Մ.թ.ա. 2 հազարամյակի երկրորդ կեսին է սկիզբ է դրվել կիսաքոչվորական անասնապահությանը [[Հայկական բարձրավանդակ]]ում և ողջ [[Անդրկովկաս]]ում։ Բնակավայրերին կից արոտները այլևս չէին կարող բավարարել աճող անասնապահության պահանծները, իսկ լեռնային արոտավայրերի խելամիտ օգտագործումը անսահմանափակ հնարավորություններ էր ընձեռում նրա նշաnակալիցնշանակալից վերելքի, անասունների գլխալանակի ավելացման համար։ Երկրի բարձրադին շրջաններում, ալպյան մարգագետիններին կից, ստեղծվում էր ջրանցքների ու ջրավազանների մի ամբողջ համակարգ, որոնց հետքերն այժմ էլ նկատելի են [[Արագած]]ին ու [[Գեղամա լեռներ]]ի լանջերեն։
 
Անասնապահության հետ մեկտեղ նոր վերելք է ապրում նաև որսորդությունը՝ քոչվոր անասնապահների սննդի աղբյուրներից մեկը։ Դամբարանային նյութերի մեջ հաճախ են հանդիպում [[եղնիկ]]նրի ու [[եղջերու]]ների, [[վարազ]]ների, [[քարայծ]]ների ու զանազան [[թռչուն]]ների ոսկորներ։ Անդրկովկասի և [[Հյուսիսային Կովկաս]]ի պղնձե լայն գոտիների վրա բրոնզեդարյան նկարիչները պատկերել են որսի հմայական տեսարաններ (Քալաքենդ, Նոյեմբերյան, Թռեղք, Տլի և այլն), որոնց մեջ [[կենդանի]]ների ու [[որսորդ]]ների հետ միասին պատկերված են նաև որսորդական շներ։ Նախնադարյան որսորդները օգտագործում էին գերազանցապես նետն ու աղեղը։ Նրանք ներկայացված են գոտիների վրա Հայկ նահապետի զենքն հիշեցնող «լայնալիճ» աղեղներով և մետաղասլաք նետերով լի կապարճներով։