«Դալմայի այգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 89.
 
==Այգու խնդիրները==
[[File:Դալմա4.jpg|thumb|left|262x262px|Ընդհանուր տեսարան]]
Դալմայի այգիները կենսաբազմազանությամբ և հինավուրց պատմամշակութային կոթողներով հարուստ յուրօրինակ պատմամշակութային համալիր են: Դրանք պատմամշակութային ու հնագիտական մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն [[Երևան]]ի, այլև [[Հայաստան]]ի համար:
 
Տող 97.
 
Մինչև [[2000]] թ. Դալմայի այգիներն ընգրկված են եղել [[Երևան]] քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում՝ 790 հա պահպանման տարածքով, որից 533 հա բուն այգու տարածքն էր: Սակայն [[2004]] թ. հուշարձանների նոր ցանկի կազմման ժամանակ Դալմայի այգիները դուրս մնացին այդ ցանկից, իսկ [[2003]] թ. անհասկանալի պատճառներով այգու տարածքից անհետացավ 277 հա տարածք<ref>[http://www.ecolur.org/hy/news/cities/armenian-greens-party-demanding-to-stop-destroying-dalma-gardens/3637/ Հայաստանի Կանաչների կուսակցությունը պահանջում է դադարեցնել Դալմայի այգիների ոչնչացումը]</ref>:
[[File:Դալմա6.jpg|thumb|270x270px|Շինություններ]]
Մինչև [[2004]] թ. Դալմային հարող ու այգու մաս կազմող Սարդարի այգին [[Հայաստան]]ի պատմամշակութային հուշարձանների ցուցակում նույնպես արձանագրված էր որպես պահպանվող հուշարձան, ինչը ենթադրում էր, որ այն պետք է պաշտպանվեր կառուցապատումից: Սակայն մինչև [[2003]] թ. այգին արդեն կառուցապատվել էր չորս կողմից և այգուց մնացել էր միայն մի փոքր հատված:
 
Տող 107.
 
«Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ [[1990]]-[[1991]] թվականների ընթացքում [[Հայաստան]]ում իրականացված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի շրջանակներում [[Հայաստան]]ի ողջ տարածքում գտնվող կոլտնտեսությունների հողերը որպես սեփականություն տրվեցին այդ կոլտնտեսությունների անդամներին՝ բացառությամբ [[Երևան]]ի Դալմայի այգիներում գործող կոլտնտեսական հողերի՝ այն պատճառաբանությամբ, որ Դալմայի այգիները պատմական հուշարձան են և չեն կարող տրվել քաղաքացիներին որպես սեփականություն։ Վերջին հանգամանքը, սակայն, չխանգարեց իշխանություններին հետագայում այդ նույն պատմամշակութային հուշարձանը մասնատել ու որպես անձնական սեփականություն բաժանել տարբեր հողօգտագործողների միջև։ Ըստ այդ օրենքի 6-րդ հոդվածի՝ որպես սեփականություն հող էր տրամադրվում նույնիսկ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն էին հայտնում մշտական բնակություն հաստատել գյուղում և վարել գյուղացիական տնտեսություն:
[[File:Դալմա8.jpg|thumb|left|250px|Դալմայի այգիներ]]
Համաձայն ՀՀ օրենքի՝ եթե գնորդը 3-4 տարվա ընթացքում ներդրումներ չի կատարում ձեռքբերված հողակտորի վրա, ապա այդ հողակտորը հետ է վերցվում պետության կողմից։ Հօղօգտագործողները պատճառաբանում են, որ եթե պետությունը չի կարող փոխհատուցել, ապա պետք է հետ վերցնել այդ հողերը գնորդներից, որովհետև արդեն 4 տարուց ավելի է, ինչ նրանք այդ հողերի վրա ներդրում չեն արել<ref name=convention>[http://www.1in.am/30320.html Դալմայի այգիների մասին որոշումով ՀՀ-ն խախտել է Օրհուսի կոնվենցիան]</ref><ref>[http://www.aravot.am/2016/06/09/701692/ Բնակիչներին ասել են՝ Դալմայի այգիները պատմամշակութային հողեր են, բայց գերակա շահ են ճանաչել ու վաճառել]</ref>:
 
Տող 119.
 
[[2011]] թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը [[Քիշինև]]ում տեղի ունեցող [[ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով]]ի նիստի ժամանակ կրկին անդրադարձ է եղել Դալմայի այգիների խնդրին: Հանձնաժողովը փաստել է, որ [[Հայաստան]]ը այգիների մասին որոշմամբ խախտել են Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթներ։ Նիստին նաև հանձնարարական է տրվել [[Հայաստանի Հանրապետության Կառավարություն|ՀՀ կառավարության]]ը՝ իրականացնել մի շարք միջոցառումներ խախտումների վերացման ուղղությամբ<ref name=convention /><ref>[http://www.aravot.am/2016/06/09/701692/ Բնակիչներին ասել են՝ Դալմայի այգիները պատմամշակութային հողեր են, բայց գերակա շահ են ճանաչել ու վաճառել]</ref>։
[[File:Դալմա10.jpg|thumb|left|250px|Պտղատու ծառեր]]
[[2016]] թ. մարտի 8-ին ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում նշվում էր, որ [[Հայաստանի Հանրապետության Կառավարություն|ՀՀ կառավարության]] կողմից [[1991]] թ. մարտի 5-ին ընդունված N166 որոշման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատկացված հողամասերը պետական կարիքների համար կարող են հետ վերցվել» «միայն» այն դեպքում, երբ այդ քաղաքացիներին իրենց համաձայնությամբ այլ, համարժեք հողամաս է հատկացվում (նշված որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետը):