«Մանկավարժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (19) oգտվելով ԱՎԲ
Տող 65.
Կուզմինայի մոտեցման մեջ ընդգծվում է այն գաղափարը, որ մանկավարժական գործունեության սուբյեկտի ընդունակությունները, որոնք ձևավորվում և զարգանում են մանկավարժական գործունեության ընթացքում, մեծապես պայմանավորում են նրա իրականացման հաջողությունը։ Կուզմինայի մեկնաբանման մեջ մանկավարժական համակարգը ներառում է հինգ կառուցվածքային տարրեր՝ նպատակներ, ուսումնական ինֆորմացիա, հաղորդակցման միջոցներ, սովորողներ և մանկավարժներ, և հինգ ֆունկցիոնալ տարրեր՝ հետազոտական, պրոյեկտավորող, կոնստրուկտավորող, կոմունիկատիվ և կազմակերպչական։ Այդ տարրերը հանդիսանում են անհատական մանկավարժական գործունեության ֆունկցիոնալ տարրեր, ինչը հնարավորություն է տալիս խոսել դրանց հիմքում գտնվող ընդունակությունների 5 մեծ խմբի մասին։
Նա առանձնացնում է մանակվարժական ընդունակությունների երկու մակարդակ՝ պերցեպտիվ-ռեֆլեքսիվ և պրոյեկտիվ։ Առաջինը կապված է էմպատիայի հետ, տակտի և ներգրավվածության զգացման հետ։ Մանկավարժական ընդունակությունների երկրորդ մակարդակը՝ պրոյեկտիվ ընդունակությունները, հարաբերակցվում է ուսուցանման նոր, պրոյեկտիվ մեթոդների ստեղծման հետ և ընդգրկում է գնոստիկական, պրոյեկտավորող, կոնստրուկտիվ, կոմունիկատիվ և կազմակերպչական ընդունակությունները։
Գոնստիկական ընդունակությունները դրսևորովում են սովորողների ուսուցման մեթոդների արագ և ստեղծագործական յուրացման մեջ, մեթոդների ընտրողականության մեջ։ Այս ընդունակությունները ապահովում են սովորողների և սեփական անձի մասին ինֆորմացիայի կուտակում։ Պրոյեկտավորող ընդունակությունները դրսևորվում են սովորողների վերջնական արդյունքը առաջադրանք-խնդիրներում պատկերացնելու մեջ, որոնք ունեն իրենց ժամանակային տեղը ողջ ուսումնական գործունեության մեջ։ Սա նախապատրաստում է սովորողներին խնդիրների ինքնուրույն լուծմանը։ Կոնստրուկտիվ ընդունակությունները դրսևորվում են համատեղ գործունեության ստեղծագործական աշխատանքային մթնոլորտի ստեղծման մեջ։ Կոմունիկատիվ ընդունակությունների դրսևորվում են կոնտակտի հաստատման, մանկավարժական հարաբերությունների ժամանակ։ Այս ընդունակություններն ապահովվում են հետևյալ գործոններով՝ նույնականացման ընդունակություն, սովորողների անհատական առանձնահատկությունները զգալու կարողություն, լավ զարգացած ինտուիցիա, սուգգեստիվ հատկություններ, խոսքային մշակույթ։ Կազմակերպչական ընդունակությունները դրսևորվում են խմբում սովորողների կազմակերպման մեթոդների ընտրողականության, նրանց կողմից ուսումնական նյութի յուրացման, սովորողների ինքնակազմակերպման, մանկավարժի սեթական գործունեության ինքնակազմակերպման մեջ։ ՄանկվարժականՄանկավարժական ընդունակությունների դիտարկման ժամանակ կարևոր պրոբլեմներից է հանդիսանում նրանց ձևավորումը և դիագնոստիկան։
 
== Մանկավարժի անձնային որակներ և անձնային ուղղվածություն ==
Մանկավարժական գորժունեության հաջողությանը նպաստող գործոններից են ուսուցչի անձնային որակները։ Անհրաժեշտ է այնպիսի որակների համադրություն, ինչպիսիք են նպատակաուղղվծաությունը, վճռականությունը, աշխատասասիրությունը, դիտողականությունը։ Հատուկ ընդգծվում է սրամտության, հռետորական, արտիստիկ ընդունակությունների կարևորությունը։