«Grand Theft Auto IV»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 41.
 
Թշնամիների դեմ խաղացվող կերպարը կարող է ֆուլկոնտակտային մարտի բռնվել, օգտագործել [[հրազեն]] և [[պայթուցիկ նյութեր]], իսկ խաղային աշխարհով նավարկելիս՝ վազել, ցատկել, լողալ կամ օգտագործել օդային, ցամաքային և ջրային [[փոխադրամիջոց]]ներ: Մենամարտի բռնվելիս կերպարին կարող են օգնել պաշտպանական և ավտոմատ նշանառման համակարգերը: Վնասվածքներ ստանալիս, խաղացվող կերպարի առողջության սանդղակը կարող է վերականգնվել տարբեր ճանապարհներով, ինչպիսիք են [[Սնունդ|սննդ]]ի ընդունումը, [[Դեղարկղիկներ|առաջին օգնության դեղարկղիկներ]]ի օգտագործումը, [[Շտապ օգնություն|շտապ օգնության]] դիմելը և այլն: Եթե խաղացողը հանցանք է գործում, նրան սկսում են հետապնդել իրավապահ մարմինները, որոնց ագրեսիվությունը կաղված է հանցանքի ծանրությունից: Իրավապահ մարմինների փնտրման շրջանից բավականաչափ դուրս մնալուց հետո, որոնումը դադարեցվում է:
 
Քողարկման հնարավորության շնորհիվ խաղացողը ցանկացած ժամանակ կարող է պատսպարվել որևե պատնեշի մոտ, ինչը բավականին օգտավետ է դառնում հրաձգությունների ժամանակ: Բացի այդ, պատնեշից վրայից խաղացողը կարող է անկանոն կամ կանոնավոր կրակ բաց թողնել, թիրախավորվել առանձին հակառակորդի վրա: Զրահաբաճկոնները կլանում են հրազենային և պայթյունային հարվածները՝ տվյալ գործընթացում ենթարկվելով ֆիզիկական մաշման: Երբ առողջությունն ամբողջապես սպառվում է, գեյմփլեյը դադարում է, և խաղացվող կերպարը վերածնվում է մոտակա հիվանդանոցի մոտ:
 
Խաղի միակառավարելի ռեժիմում խաղացողները կառավարում է [[Արևելյան Եվրոպա|արևելաեվրոպացի]] պատերազմի վետերան [[Նիկո Բելիկ]]ին: Խաղային սյուժեի ընթացքում Նիկոն հանդիպում է բազմաթիվ կերպարների, որոնցից շատերի հետ ըներանում է: Սույն կերպարները կարող են Նիկոյի որոշակի լավաություններ անել, ինչպես օրինակ նրա զարմիկ Ռոմանը, ով իր տաքսի ծառայությունն ունի, կարող է Նիկոյի ետևից մեքենա ուղարկել: Տաքսիների միշտ հասանելի են գեյփլեյի ժամանակ, որոնց շնորհիվ խաղացողները կարող են առավել արագ կերպով ճանապարհորդել: Խաղի ընթացքում խաղացողները երբեմն կարող են կագնել բարոյական երկընտրությունների առջև, որոնք փոխում են հետագա սյուժեի ընթացքը՝ ըստ կատարված ընտրության: Խաղացողը հնարավորություն ունի նաև այցելելու քաղաքի տարբեր անկյուններում տեղակայված ժամանցի վայրերը (բոուլինգ կենտրոններ, բիլիարդի սրահներ), զբաղվել վիգիլանտությամբ (սպանել ոստիկանական բազայում գրանցված վտանգավոր հանցագործներին՝ առանց օրինական լիազորության), [[հեռուստացույց]] դիտել և այլն: Ընկերների հետ կապնվելու և որոշ գործողություններ սկսելու համար Նիկոն ունի իր անձնական [[սմարթֆոն]]ը: Սմարթֆոնը կարող է օգտագործվել նաև ցանցային խաղին (մուլտիփլեյեր) և անցում կատարելու և չիտ կոդեր մեքենագրելու համար:
 
== Ծանոթագրություններ ==