«Մասնակից:Viola2113/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
Երեխաների մոտ նկարագրվում է նորածնային տետանիան, որն առաջաում է պարատ հորմոնի անբավարարությունից։ Համարվում է, որ նորածինների շրջանում հարվահանաձև գեղձի ֆունկցիայի ճնշման պատճառը հղիության ընթացքում մոր մոտ հիպերկալցիեմիայի կամ պարատ հորմոնի հիպերսինտեզի արդյունքն է։ Վիճակը կարող է ավելի վատթարանալ կովի կաթով կերակրման ժամանակ, քանի որ վերջինս պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր, ինչպես նաև նորածինների մետ երիկամների թերֆունկցիայի դեպքում։ Ոչ ճիշտ բուժումը , էմոցիոնալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, վնասվածքները, թունավորումը, բորբոքումը և ինֆեկցիոն պրոցեսները խթանում են հիվանդների մոտ տետանիայի սուր նոպա։ <ref name="Efimov_3"/>.
 
== Կլինիկական պատկեր ==
Հիպոկալցեմիկ կրիզը առաջանում է արյան պլազմայի մեջ կալցիումի քանակի նվազման հետևանքով մինչև 1,25—1,175 մոլ/լ։ <ref name="Efimov_3"/>.
{{В планах|дата=30 июня 2014‎}}
 
Հիպոկալցեմիկ նոպան հստակ տարբերակվող է։ Ախտանիշներն են ցավոտ տոնիկ կցկումները, շնչառության վատացում, ջղաձգումները։ Հաճախ տետանիային նախորդում են վերջույթների թմրածությունը, պարեսթեզիան։ Տետանիայի արտաքին դրսևորմումներն են ՝ վերջույթների ծալիչ մկաններում սպազմի զգացողութունը, սարդոնիկ ժպիտը, «ձկան բերան», ինչը մկանների սպազմի արդյունքն է , «մանկաբարձի մատներ»։ Շնչառական մկանների կրճատումը կարող է բերել շնչառության խանգարման։ Միաժամանակ վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարման հետևանքով նկատվում են բրոնխոսպազմ, խիթ, արտերիալ ճնշման փոփողություն, լուծ, շատամիզություն։ Կրիզը կարող է ուղեկցվել սուր հոգեկան խանգարումներով, առավել հաճախ հալյուցինացիաների, դեպրեսիաների զարգացման ձևով, իսկ գիտակցությունը սովորաբար պահպանված է։ Ներքին խոռոճավոր օրգանների սպազմը կարող են չդիֆերենցել կույր աղիքի բորբոքումից, խոլեցիստիտից և որավայնամզի այլ օրգանների սուր հիվանդություններից։ Առանձնահատուկ վտանգավոր է ըմպանի մկանների սպազմը, ինչը կարող է հանգեցնել ասֆիքսիայի։ Մնացյալ դեպքերում կրիզի ժամանակ հիվանդի կյանքին անուղղակի վտանգ չի սպառնում, չնայած դիպլօպիան, գլխացավերն ու կրծոսկրի հետևում առկա ճնշող ցավերը պատճառում են խիստ անհանգստություն ու տառապանք։