«Ֆրիդրիխ Նիցշե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.5.2) (Ռոբոտը փոփոխում է․: pl:Friedrich Nietzsche
Տող 180.
''Արվեստի նրանց'' (հույների. Հ. Մ.) ''երկու աստվածություններին` Ապոլլոնին և Դիոնիսոսին է կապվում մեր ճանաչումը, որ հունական աշխարհում, ըստ ծագումի և նպատակների, ահռելի մի հակադրություն է առկա կերպարվեստի` ապոլլոնյան արվեստի և երաժշտության անկերպ-վերացական արվեստի միջև` իբրև Դիոնիսոսի արվեստի. այս զույգ` այնքան տարբեր մղումներն ընթանում են կողք-կողքի, առավելապես միմյանց հետ բացահայտ երկպառակությամբ և երկուստեք իրար նորանոր առավել զորեղ ծնունդների գրգռելով` դրանց մեջ հավերժացնելու համար պայքարը հիշյալ հակադրության, որը նրանց համար ընդհանուր ՙարվեստ՚ բառը սոսկ երևույթապես է կամրջում,- մինչև որ նրանք ի վերջո, հելլենական ՙկամքի՚ մետաֆիզիկական մի հրաշագործ արարով, երևան իրար հետ զուգավորված և այդ զուգավորմամբ վերջապես աթթիկյան ողբերգության որքան որ դիոնիսոսյան, նույնքան էլ ապոլլոնյան արվեստի գործը ծնեն'' (թարգմ. Հակոբ Մովսեսի)"
Երիտասարդ բանասերը, ոչ առանց Շոպենհաուերի և Վագների ազդեցության, կյանքը նկարագրում է իբրև երազ, որից'' դիոնիսոսյան արթնացումից'' հետո մի նոր մարդ է դրսևորվում:
''Երգելով և պարելով մարդն իրեն ի հայտ է բերում հանց առավել բարձր մի հանրության անդամ. նա ետ է սովորել քայլելուն և արդ պատրաստ է պարելով վեր ամբարձվել և թևել օդերի մեջ: Նրա շարժումներից կախարդվածությունն է խոսում: Ինչպես որ այժմ կենդանիներն են բարբառում, և երկիրը կաթ ու մեղր է տալիս, այդպես նաև նրանից է գերբնական ինչ-որ բան հնչանում. հանց աստված է նա զգում իրեն, նա ինքն է այժմիկ շրջում այդպես զմայլված ու վերացյալ, ինչպիսին որ աստվածներին էր երազում տեսնել շրջելիս: Մարդն այլևս արվեստագետ չէ, նա ինքն է արվեստի գործ դարձել. ողջ բնության գեղարվեստական ուժը, Նախա-Միո գերագույն վայելքային գոհացումին ի խնդիր, այստեղ բացվում է արբեցումի սարսուռների ներքո. ամենաթանկ մարմարն է այստեղ հունցվում ու տաշվում` մարդը, և դինիսոսյան աշխարհների արվեստագետի հատիչի զարկերին առընթեր` հնչում է էլևսինյան միստերիաների կոչը. Դուք տապալվո±ւմտապալվո՞ւմ եք, միլիոնավորներ: Դու նախազգո±ւմնախազգո՞ւմ ես արարչին քո, աշխարհ'' (թարգմ. Հակոբ Մովսեսի):"
Այդ դիոնիսոսյան երաժշտությունն է, ''տոնի ցնցող զորությունը, մեղեդու միասնական հոսքը և ներդաշնության անհամեմատելի աշխարհը,'' որի միջոցով մարդը իր կարողությունների գագաթնակետին է հասցվում, այնպես որ'' երբեք չզգացվածը մղվում է դրսևորման'': Երգչախմբի ծիսական պարերից և պաշտամունքային երգերից
ծագում են դիթիրամբը և ողբերգությունը, հետևաբար երաժշտության ծագումը նույնպես պետք է փնտրել հունական ողբերգության մեջ: Հենվելով Շոպենհաուերին` Նիցշեն երաժշտությունը բնորոշում է իբրև'' առ կյանք կամքին'' ուղղված մետաֆիզիկական արտահայտություն և այն պարարտ հողը, որի վրա ոչ միայն ողբերգությունը, այլև ողջ հունական մշակույթն է աճում: