«Անձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Անձ''', սոցիալականացված անհատ՝ անկրկնելի բնածին և ձեռքբերովի որակների ամբողջություն:
 
== Հասկացություն ==
== Հասկացությունը ==
''«Persona»'' [[լատիներեն]] բառը՝ մարդ, անձ, անձնավորություն, նախնական իմաստով նշանակել է դիմակ, որը հագնում էր դերասանը հին հունական թատրոնում:
 
«Անձ» հասկացությունը սահմանելու համար անհրաժեշտ է տարբերակել «[[մարդ]]», «[[անհատ]]» և «անձ» հասկացությունները:
Տող 21.
Անձի և սոցիալական միջավայրի փոխհարաբերությունները, միջավայրին հարմարվելու և ինքնիրացման պայմանները նշանակալի չափով որոշվում են անձի ազատությամբ, նրա ինքնուրույնության աստիճանով: Անձի ազատությունը հանգում է ընտրության հնարավորությանը, որն ընձեռում է հասարակությունը: Հասարակության մեջ անձի ազատությունը բացարձակ չէ: Այն կարգավորվում է ուրիշ անձանց ազատության սահմաններում: Յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, ուր սկսվում է ուրիշի ազատությունը:
 
== Անձի կարգավիճակըկարգավիճակ ==
Մարդկային էակներն ամենուր և ամեն տեղ ապրում են կողք կողքի, գտնվում են սոցիալական կապերի համակարգում: Սոցիալական խումբն անհատների կայուն ամբողջությունն է: Համատեղ գործողությունների համար սոցիալական խմբում անհրաժեշտ են աշխատանքի բաժանում և գործողությունների համակարգում: Խմբային բոլոր գործողություններում տարբեր մասնակիցներ կատարում են որոշակի գործառույթներ: Աշխատանքի բաժանման շնորհիվ գործառույթը կապվում է այնպիսի գործունեության հետ, որի հետևանքները կարևոր են հասարակության համար: Որոշակի գործառույթներ կատարելիս, սոցիալական փոխազդեցությունների ընթացքում, մարդու վրա դրվում են որոշակի գործառութային պարտականություններ:
 
Տող 28.
Կարգավիճակները կարող են լինել ձևական և ոչ ձևական: Հասարակության մեջ ընդունված կարգավիճակների աստիճանակարգը (հիերարխիան) ընկած է տվյալ հասարակության սոցիալական շերտավորության (ստրատիֆիկացիայի) հիմքում: Կարգավիճակի վարկանիշն արտացոլում է տվյալ հասարակության մշակույթի և հասարակական կարծիքով ընդունված արժեքների համակարգը: Մեծ նշանակություն ունեն այն կարգավիճակները, որոնք կապված են ունեցվածքի, մասնագիտության, սեռի և տարիքի հետ:
 
== Սոցիալական դերըդեր ==
Համապատասխան իր կարգավիճակին՝ մարդը հասարակության մեջ կատարում է որոշակի սոցիալական դերեր: Սոցիալական դերը մարդուց ակնկալվող վարքագիծն է, որը պայմանավորված է նրա կարգավիճակով և բնորոշ է տվյալ հասարակության մեջ այդ կարգավիճակի մարդկանց: Սովորաբար յուրաքանչյուր կարգավիճակ պարունակում է մի քանի դեր: Այն դերերի ամբողջությունը, որը պետք է կատարի անձը, դերային հավաքածուն (լրակազմ) է:
 
== ՎարքըՎարք ==
Անձի վարքը կարգավորվում է սոցիալական նորմերով: Նորմերը դրանք վարքի պարտադիր կանոններ են, որոնք ընդունված են հասարակության մեջ: Կան խիստ պարտադիր և թույլ պարտադրության նորմեր: Սոցիալական դերը միշտ կապված է տվյալ մշակույթի մեջ ամրագրված նորմերին, օրինակներին, չափորոշիչներին: Դերակատարումը անձից պահանջում է վարքագծի կազմակերպում՝ խմբային նորմերին համապատասխան: Տարբեր սոցիալական խմբերում և մշակույթներում վարքագծի չափորոշիչները տարբեր են: Տարբեր մշակույթներում դաստիարակված մարդիկ որոշակի դժվարություններ են ունենում համատեղ գործունեության ժամանակ: Դերակատարման որակը պայմանավորված է անձի անհատական առանձնահատկություններով և դերի մեկնաբանմամբ:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անձ» էջից