«Պայացներ (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
| ժանր = Վերիզմ
| գործողությունների թիվ = 2
| ստեղծման թիվ = [[1892]] թ.թվական
| առաջնախաղի թվական = [[1892]] թ.թվականի [[մայիսի 21]]
| առաջնախաղի վայր = [[Միլան]]
}}
'''Պայացներ''' ({{lang-it|Pagliacci}}), [[Իտալիա|իտալացի]] կոմպոզիտոր [[Ռուջերո Լեոնկավալո]]յի օպերան՝ բաղկացած նախաբանից և 2 գործողությունից։ [[Լիբրետո]]յի հեղինակը ևս Ռուջերո Լեոնկավալոն է։ Առաջնախաղը կայացել է [[1892]] թ.թվականի [[մայիսի 21]]-ին [[Միլան]]ում։ Օպերայի մաս է կազմում աշխարհում ամենահայտնի դերերգերից մեկը՝ «Recitar/Vesti la giubba» («Պահն է հանդես դալու։ Պահն է հագնելու զգեստները»)։
 
== Ստեղծման և բեմադրման պատմություն ==
Կոմպոզիտորի ոգեշնչման աղբյուր, ինչպես նշվում է, եղել է [[Պիետրո Մասկանի]]ի «[[Գեղջկական ասպետություն]]» [[օպերա]]յի հաջողությունը, որի հետ «Պայացները» մոտ է և՛ թեմատիկայով, և՛ երաժշտական լուծումներով (շատ թատրոններում այս 2 կարճ օպերաները բեմադրվում են միասին, նույն երեկոն)։
 
«Պայացների» սյուժեի հիմքում, կոմպոզիտորի հավաստիացմամբ, ընկած է իրական դեպք, որին նա ներկա է եղել վաղ մանկության տարիքում իր ծննդավայրում<ref name="Leoncavallo">{{cite journal | jstor=25119331 | last=Leoncavallo | first=R. | title=How I Wrote "Pagliacci" | journal=The North American Review | volume=175 | issue=552 | pages=652–654 | date=November 1902}}</ref>։ Լեոնկավալոյի հայրը, ով դատավոր էր, ժամանակին քննել էր նմանատիպ մի գործ։ Միայն թե մասնագետները պնդում են, որ օպերայի սյուժետային հիմքը վերցված է Կատյուլ Մենդեսի պիեսից, որին Լեոնկավալոն կարող էր ծանոթ լինել [[1887]] թ.թվականին, երբ ապրում էր [[Փարիզ]]ում<ref name="Leoncavallo"/>։
 
Օպերայի սկզբնական անվանումը եղել է «Պայաց» ({{lang-it|Il Pagliaccio}}, գերմանական բեմում այն մինչ այժմ էլ այդպես է՝ {{lang-de|Der Bajazzo}}), եզակի թիվը փոխվել է հոգնակիի այն պատճառով, որ պրեմիերայի ժամանակ Տոնիոյի դերակատար Վիկտոր Մորելը, պնդել է, որ ինքը չի երգի մի օպերայում, որի անվանման մեջ իր կերպարը չի մտնում։
 
Օպերայի առաջին բեմադրությունը եղել է [[Միլան]]ում [[1892]] թ.թվականի [[մայիսի 21]]-ին [[Արթուրո Տոսկանինի]]ի դիրիժորությամբ, բրիտանական և ամերիկյան պրեմիերաները հետևեցին սրան [[1893]] թ.թվականին, ռուսականը տեղի ունեցավ [[1894]] թ.թվականի [[Սանկտ Պետերբուրգ]]ում (Զազուլինի թատերախումբ)։
 
== Գործող կերպարներ ==
Տող 34.
 
== Համառոտ բովանդակություն ==
Գործողությունները տեղի են ունենում [[Իտալիա]]յի հարավում գտնվող Կալաբրիա մարզի Մոնտալտո փոքրիկ գյուղում 1865 թ.թվականին Կույս Մարիամի փառաբանության տոնին (օգոստոսի 15)։
 
=== Նախաբան ===
Տող 45.
 
=== Երկրորդ գործողություն ===
[[Պատկեր:Vesti La Giubba.ogg|մինի|Կատարում է [[Էնրիկո Կարուզո]]ն. ձայնագրված [[1907]] թ.թվականի [[մարտի 17]]-ին]]
[[Պատկեր:No Pagliaccio non son.ogg|մինի|[[Էնրիկո Կարուզո]]. Կանիոյի դերերգ]]
Երեկոյան, ներկայացման մեջ Կանիոն խաղում է Պայացի դերը, Նեդդան՝ Կոլոմբինայի, Տոնիոն՝ ծառա Տադդեո, իսկ Բեպպոն՝ Կոլոմբինային սիրահարված Առլեկինի։ Վերջինս սերենադ է երգում Կոլոմբինային, նա էլ Առլեկինին պատուհանից ներս է թողնում ու խոստանում. «Այս գիշեր ես քո՛նը կդառնամ՝ առմիշտ»։ Եվ Կանիոն հանկարծ վերհիշում է, որ Նեդդան հենց ա՛յդ խոսքերով էր դիմել իր սիրեցյալին։ Իրեն տիրապետել այլևս չկարողանալով՝ Կանիոն պահանջում է, որ կինը տա իր սիրեկանի անունը։ Նեդդան հուսահատ փորձում է այս ամենը կատակի վերածել, բայց դա նրան չի հաջողվում։ Կանիոն դուրս է քաշում դանակն ու սպանում Նեդդային։ Սիլվիոն նետվում է բեմահարթակ, որ փրկի իր սիրած կնոջը։ Կանիոն դանակահարում է նաև Սիլվիոյին։<br />Այդ պահին սթափվելով՝ Կանիոն սարսափահար հասկանում է, թե ի՜նչ մեղք է գործել։ Դանակն ընկնում է նրա ձեռքից...<br />Տոնիոն հայտարարում է հանդիսատեսին՝ «Կատակերգությունն ավարտվեց» ({{lang-it| La comedia è finita!}})։