«Վիկտորյա (Մեծ Բրիտանիայի թագուհի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 57.
== Ժառանգություն ==
Համաձայն կենսագիր Գիլես սբ. Աուբի՝ Վիկտորիան չափահաս տարիքում օրական գրում էր 2500 բառ։ [[1832]] թվականի հուլիսից մինչև իր մահվան օրը նա մանրամասնորեն լրացնում էր իր օրագիրը, որը ի վերջո կազմեց 122 հատոր։ Նրա մահից հետո կրտսեր դուստր Բեատրիսը նշանակվեց թագուհու գրական կատարածուն։ Բեատրիսը արտագրեց և խմբագրեց օրագրերը՝ թաքցնելով թագուհու կառավարման տարիները և այրելով բնօրինակները։ Սակայն օրագիրներից շատերը դեռ գոյություն ունեն։ Նախքան Բեատրիսը կոչնչացներ օրագրերի պարունակությունը, Լորդ Էշերը հասցրեր արտագրել 1832-ից 1861 թվականներին նվիրված հատորները։ Վիկտորիայի ծավալուն նամակագրությունից մի մաս հրատարակվել է հատորներով։ Վիկտորիան գեր, անճոռնի էր և ուներ 5 ոտնաչափ հասակ, սակայն նրան հաջողվում էր ստանալ հոյակապ կերպար։ Միայն նրա օրագրերի հրապարակումից հետո հանրությանը հայտնի դարձավ թագուհու քաղաքական ազդեցության աստիճանը։ Կենսագիրները թագուհուն նկարագրում էին որպես զգացմունքային, անկոտրում, ազնիվ և ուղղախոս անձնավորություն։ Վիկտորիայի կառավարման ընթացքում շարունակվում էր ժամանակակից սահմանադրական միապետության աստիճանական ստեղծումը։ Ընտրական համակարգում կատարված բարեփոխումները մեծացրեցին Ստորին Պալատի իշխանությունը՝ Լորդերի Պալատի և միապետի հաշվին։ Քանի որ Վիկտորիայի միապետությունը դառնում էր ավելի սիմվոլիկ, սկսեցին շեշտը դնել բարոյականության և ընտանեկան արժեքների վրա ի տարբերություն Հանովերի ընտանիքի հետ կապված սեքսուալ, ֆինանսական և անձնական սկանդալներին, որոնց պատճառով վարկաբեկվում էր միապետությունը։ Եվրոպական թագավորական ընտանիքների հետ կապերի շնորհիվ Վիկտորիան ստացավ "Եվրոպայի տատիկ" մականունը։ Վիկտորիան և Ալբերտը ունեցել են 42 թոռ, որոնցից 34-ը ապրել են մինչև չափահաս տարիքը։ Նրանց հետնորդներից են Եղիզաբեթ 2-րդը, Արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը, [[Նորվեգիա]]յի Հարալդ 5-րդը, [[Շվեդիա]]յի Կարլ 16-րդ Գուստավը, [[Դանիա]]յի Մարգարիտ 2-րդը, [[Խուան Կարլոս I Բուրբոն|Խուան Կարլոս I]]-ը և Իսպանիայի Սոֆիա թագուհին։ Վիկտորիայի կրտսեր որդին Լեոպոլդը վարակված էր [[Հեմոֆիլիա]] հիվանդությամբ, իսկ նրա դուստրեր Էլիսը և Բեատրիսը՝ այդ հիվանդության կրողներ էին։ Վիկտորիայից սերող հեմոֆիլիայի կրողներ են Ռուսաստանի ցարևիչ Ալեքսեյը, Ալֆոնսոն, Աստուրիասի արքայազնը և Իսպանիայի Ինֆանտ Գոնսալոն։ Այն փաստը, որ Հեմոֆիլիայով վարակված էին թագուհու հաջորդները և ոչ նախորդները, կասկածի տակ դրեց նրա Կենտի դուքսի դուստր լինելու հանգամանքը։ Վիկտորիայի մոր մոտ հեմոֆիլիայի առկայության մասին ոչ մի փաստացի ապացույցներ չկային, քանի որ այս հիվանդության կրողները սովորաբար արական սեռի ներկայացուցիչներն են։ Հնարավոր է, որ մուտացիան տեղի է ունեցել այն պատճառով, որ Վիկտորիայի հայրը մոտավորապես 50 տարեկան էր աղջկա ձևավորման ժամանակ և հիվանդությունը ավելի հաճախ ձևավորվում է ծեր հայրերի երեխաների մոտ։ Վիկտորիա թագուհու պատվին են անվանակոչվել Սեյշելի մայրաքաղաքը, [[Աֆրիկա]]յի ամենամեծ գետը, [[Վիկտորիա ջրվեժ]]ը, Բրիտանական Կոլումբիայի մայրաքաղաքը և Սասկաչեվան (Ռեգինա) և Ավստրալիական երկու նահանգներ (Վիկտորիա և [[Քվինսլենդ]])։ Վիկտորիայի Խաչը ներկայացվեց [[1856]] թվականին՝ որպես Ղրիմի պատերազմի արիության շքանշան, և այն համարվում է բրիտանական, կանադական, ավստրալիական և նոր զելանդական քաջության համար տրվող ամենամեծ պարգևը։ Վիկտորիայի Օրը կանադական տոն է։ Այն նշվում է նաև Շոտլանդիայի որոշ մասերում մայիսի 24-ից հետո կամ առաջ վերջին երկուշաբթի օրը (թագուհի Վիկտորիայի ծննդյան օրը)։
 
[https://www.youtube.com/watch?v=UzzAhdS-xIo Վիկտորիա թագուհու թաղման արարողության տեսանյութ, YouTube]
[https://archive.org/search.php?query=creator%3A%22Victoria%2C+Queen+of+Great+Britain%2C+1819-1901%22 Թագուհի Վիկտորիայի աշխատանքներից]
[http://www.nationalarchives.gov.uk/nra/searches/subjectView.asp?ID=P29321 Արխիվային նյութեր Թագուհի Վիկտորիայի մասին]
[http://viewfinder.english-heritage.org.uk/search/results.aspx?index=0&mainQuery=Queen%20Victoria&searchType=all&form=basic&theme=ROYALTY&county=&district=&placeName= Վիկտորիա թագուհուն վերաբերող պատմական պատկերներ ]
[http://www.npg.org.uk/collections/search/person.php?LinkID=mp04634 Թագուհի Վիկտորիայի դիմանկարները]
[http://qvj.chadwyck.com/marketing.do Թագուհի Վիկտորիայի օրագրերը]
 
<div class="NavFrame collapsed"><div class="NavHead" style=":middle"><span>Անգլիայի թագուհի Վիկտորիայի և [[Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի|Կոնսորտ արքայազն Ալբերտի]] երեխաները</span></div><div class="NavContent">