«Երիտասարդություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Երիտասարդություն''' (20-23 տարեկանից-30 տարեկան), օնտոգենետիկ [[զարգացում|զարգացման]] փուլ, որն ընդգրկում է [[Պատանեկություն|պատանեկության]] ավարտից մինչև մոտավորապես 30 տարեկան, երբ [[մարդ]]ը այս կամ այն չափով հաստատվում է «հասուն» կյանքում։ Երիտասարդությունն, առաջին հերթին, [[ընտանիք]]ի ստեղծման, ընտրած մասնագիտության յուրացման, հասարակական կյանքի և նրանում սեփական դերի նկատմամբ [[վերաբերմունք]]ի որոշարկման [[ժամանակ]]ն է։
 
Երիտասարդությանը հատուկ է [[օպտիմիզմ]]ը։ Մարդը սկսում է իրացնել իր կյանքի մտահղացումը, նա լեցուն է ուժով և էներգիայով, իր [[նպատակ]]ներն ու իդեալներն իրագործելու ցանկությամբ։ Երիտասարդության տարիքում առավել հասանելի են մասնագիտական [[գործունեություն|գործունեության]] ամենաբարդ տեսակները, առավել ամբողջական և ինտենսիվ ընթանում է [[շփում]]ը, առավել հեշտ հաստատվում և զարգանում են ընկերական և սիրային [[հարաբերություն]]ները։