«Մարիամ Մագդաղենացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 32.
Իպպոլիտ Հռոմեացու «Երգ երգոցների մեկնության» մեջ, որտեղ նշվում է, որ առաջինները, ում հայտնվել է Հիսուսը եղել են Մարիամը և Մարթան։ Խոսքը հավանաբար Ղազարողի քույրերի մասին է։ Ավետարանչական պատմվածքներում Հիսուսին օծող բոլոր կանանց նույնացումները Մագդաղենացու հետ, վերջնականապես առաջ է բերվել Հռոմի պապ Գրիգոր Մեծի կողմից 591 թ։
 
Արևմտաեվրոպական ապոկրիֆյան առասպելներում տրվում են մանրամասներ Մագդաղենացու մասին, օինակօրինակ, նրա ծնողների անունները՝ Սիր և Եվխարիա։ Երբեմն պատմվում է, որ Մագդաղենացին հարսնացուն է եղել Հովհան Աստվածաբանի, վերջինս էլ սակայն մերժել է այդ ամուսնությունը Աստծուն ծառայելու համար։
 
Շատ է պատմվում Մագդաղենացու քարոզչական գործունեության մասին, որը ի տարբերություն բյուզանդական պատմվածքների կապված է ոչ թե Փոքր Ասիայի, այլ Ֆրանսիայի տարածքների հետ։ Մասնավորապես, ինչպես պատմվում է, Խաչելությունից հետո Մարիամն իր եղբոր, քրոջ՝ Մարտայի և սրբեր Մակսիմինի, Մարտելոյի, Կիդոնիի հետ ուղևորվել է քարոզելու քրիստոնեությունը Գալլիա՝ քաղաք Մասսիլիա (Մարսել)։