«Ֆրանսուա դը Լառոշֆուկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
 
== Ստեղծագործություններ ==
Լառոշֆուկոյի գլխավոր երկը՝ «Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ» ([[ֆր.]]՝ Maximes et Réflexions morales, 1665) ֆրանսիական արիստոկրատիայի բարքերի ու հոգեբանության դիտումների արդյունքն է։ Երկում դը Լառոշֆուկոն, որպես [[XVII դար]]ի ֆրանսիական ազնվականության խոշոր ներկայացուցիչներից մեկը, աշխատել է հանրագումարի բերել իր կյանքի փորձը, ստեղծել է մի երկ, որըորն արտացոլել է ժամանակի բարդ իրադարձությունները։ Լառոշֆուկոյի «Մաքսիմների» հայ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի խոսքերով այն «մարդկային ոգու և բնավորության մի փոքրիկ հանրագիտարան է, որը դիմանալով ժամանակի դաժան քննությանը մինչև այսօր էլ հիացնում է մեզ»<ref>Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ / Ֆ. դը Լառոշֆուկո; Ֆրանս. թարգմ. և ծանոթագր.՝ Ալ. Թոփչյան; Խմբ.՝ Ե.Ս. Զարեհյան; Նկ.՝ Վ.Ս. Թադևոսյան. - Երևան։ Սովետական գրող, 1978. - 239 էջ ; 17 սմ. Ծանոթագր. էջ՝ 219-239 Թոփչյան, Ալեքսանդր Էդուարդի, 1939- թարգմ. ծանոթագր. Զարեհյան, Ե.Ս. խմբ. Թադևոսյան, Վ.Ս. նկ. Ֆրանսիական գրականություն Բարոյագիտություն</ref>։ Լառոշֆուկոյի «Մաքսիմները» հեղինակի ապրած կյանքի հանրագումարն են՝ թե իրենց փիլիսոփայական, խրատական բովանդակությամբ, թե ժանրի զուտ ֆրանսիական տեսակով։ Տարածելով մի դասակարգի բարոյականության վերաբերյալ դիտումներըդիտումներն ամբողջ հասարակության վրա, Լառոշֆուկոն ընդհանրացնող պեսիմիստական հետևություն է անում այն մասին, թե արատավորությունը զետեղված է մարդու մեջ բնությունից։ Լառոշֆուկոն [[Սկեպտիցիզմ|սկեպտիկորեն]] է վերաբերվում այն մտքին, թե բանականությունը և կամքը կարող են սանձել կրքերը, հակադրվել մարդկանց էգոիստական հակումներին։ [[Էգոիզմ]]ը, սնափառությունը, շահախնդրությունը, նախանձը, ահա, նրա տեսակետից, մարդկային արարքների հիմնական շարժիչ ուժերը։ Առաքինությունները, ըստ Լառոշֆուկոյի, ամենից հաճախ արհեստականորեն զգեստափոխված արատներն են։
 
== Աղբյուրներ ==