«Պեր Գյունտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 23.
Այնուհետև նա հանդիպում է ամենահետաքրքիր նկարագիրն ունեցող կերպարներից մեկին՝ Բոյգին, որը իրական կերպար չունեցող մի արարած է: Հարցին, թե ով է ինքը, Բոյգը պատասխանում է. «ԻՆքս եմ»: Ժամանակի ընթացքում Պերը Բոյգի այս կարևոր խոսքն էլ դարձնում է իր համար նշանաբան՝ ասելով. «Հեռու մնա»: Իր մնացած կյանքում նա միշտ ջուր էր ծեծում և դես ու դեն ընկնում՝ փոխանակ առերեսվելու ճշմարտության հետ:
Ուշքի գալով, նա դեմ առ դեմ հանդիպում է Հելգային՝ Սոլվեյգի քրոջը, ով նրան կերակուր է տալիս և փոխանցում ողջույններ քրոջից: Իսկ Պերը տալիս է արծաթե կոճակ՝ պատվիրելով, որ Սոլվեյգը պահպանի այն և խնդրում, որ աղջիկը չմոռանա իրեն:
 
 
Պերը երկար տարիներ է անցկացնում հայրենիքից հեռու՝ փորձելով տարբեր արհեստներ ու ստանձնելով տարբեր դերեր. նա լինում է ստրկավաճառ, մութ գործերի մեջ թաթախված գործարար՝ [[Մարոկկո]]յի նավահանգիստներում, թափառական՝ անապատում, տեսնում է [[Մեմնոնի կոթողներ]]ն ու [[Սֆինքս]]ը, դառնում է [[բեդվիններ]]ի առաջնորդի գուշակը, որի դուստր Անիտրան փորձում է հրապուրել իրեն: Իր թափառումները Պերն ավարտում է [[Կահիրե]]ի խենթանոցում, որտեղ նրան անվանում են կայսր: Երբ վերջապես ծերանալուց հետո Պերը որոշում է վերադառնալ տուն, նրա նավը խորտակվում է: Նավի ուղևորների շարքում նա հանդիպում է Անծանոթ ուղևորին, ով ցանկանում է Պերի մարմնի վրա փորձ կատարել՝ պարզելու համար, թե որտեղ են գտնվում երազանքները:
 
Վերադառնալով հայրենի գյուղ, Պերը մասնակցում է մի գյուղացու հուղարկավորությանը, ապա աճուրդով վաճառում է իր անցած կյանքի ամբողջ ունեցվածքը: Աճուրդի ժամանակ նա հանդիպում է կոճակների վարպետի, ով կարծիք է հայտնում, թե Պերի հոգին պետք է մնա մնացած կեղտոտ գույքի հետ, մինչև որ նա կարողանա բացատրել, թե որտեղ և երբ է իր կյանքում նա եղել հենց ինքը, իր կերպարը: Իսկ նիհար մի Ոմն պնդում է, որ Պերին չի կարելի անվանել իսկական մեղավոր, որին անհրաժեշտ է դժոխք ուղարկել: Մռայլվելով, Պերը գնում է իր տունը և տեսնում է Սոլվեյգին, ով սպասել է իրեն այն պահից ի վեր, ինչ ինքը հեռացել էր: Եվ նա ասում է, որ Պերն իր համար միշտ մնացել է հենց ինքը:
 
 
 
{{Հենրիկ Իբսեն}}
Տող 35 ⟶ 32՝
 
[[Կատեգորիա:1845 գրքեր]]
 
 
{{Անավարտ}}