«Կոյպերի գոտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 5.
Այդ ժամանակից ի վեր, երբ [[1992]] թվականին հայտնաբերվեց գոտին, հայտնի Կոյպերի գոտու մարմինների քանակը արդեն գերազանցել է հազարը, և ենթադրվում է, որ ավելին քան ևս 70 000 Կոյպերի գոտու մարմիններ, որոնց տրամագիծը ավելին է քան 100 կմ դեռ չեն հայտնաբերված։ Նախկինում կարծում էին, որ Կոյպերի գոտին հանդիսանում է կարճաժամկետ [[գիսաստղ]]երի (որոնց ուղեծրերի պտույտի պարբերությունը պակաս է քան 200 տարին) հիմնական աղբյուրը։ Սակայն դիտարկումներ, որոնք իրականացվում են, սկսած 1990-ականների կեսերից, ցույց տվեցին, որ Կոյպերի գոտին դինամիկ կայուն է, և որ գիսաստղերի իրական աղբյուրը հանդիսանում է [[ցրված սկավառակ]]ը, դինամիկ ակտիվ շրջան, որը ստեղծվել է Նեպտունի դեպի դուրս ուղղված ազդեցության շնորհիվ 4,5 միլիարդ տարի առաջ։ Ցրված սկավառակի մարմինները, օրինակ՝ [[Էրիս]]ը, նման են Կոյպերի գոտու մարմիններին, սակայն հեռանում են իրենց ուղեծրերով Արեգակից շատ հեռու (մինչև 100 ա. մ.)։
 
[[Պլուտոն]]ը խոշորագույն հայտնի Կոյպերի գոտու մարմինն է։ ԻսկզբանեԻ սկզբանե, այն համարվում էր մոլորակ, բայց, քանի որ այն պատկանում է Կոյպերի գոտուն, այն դասակարգվեց որպես գաճաճ մոլորակ։ Իր կազմով Պլուտոնը նման է այլ Կոյպերի գոտու մարմիններին, իսկ նրա պտույտի պարբերությունը թույլ է տալիս նրան հատկացնել «[[պլուտինո]]» ենթախմբին։ Ի պատիվ Պլուտոնի այս պահին հայտնի չորս գաճաճ մոլորակների ենթախումբը անվանում են «[[պլուտոիդ]]ներ»։
 
Կոյպերի գոտին չպետք է շփոթել հիպոթետիկ Օորտի ամպի հետ, որը գտնվում է հազարավոր անգամ ավելի հեռու։ Կոյպերի գոտու մարմինները, ինչպես նաև ցրված սկավառակի և Օորտի ամպի մարմինները դասում են տրանսնեպտունային մարմիններին (ՏՆՄ)։