«Նոր ուղի (ամսագիր, Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{այլ|Նոր ուղի (այլ կիրառումներ)}}
'''«Նոր ուղի»''', գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիր։ Լույս է տեսել [[1929]]-[[1932]] թվականներին, [[Երևան]]ում։ Խմբագիրներ՝ Պ․ Մակինցյան, Ա․ Կարինյան, Ե․ Չուբար, Դ․ Սիմոնյան։ Անցյալի գրական ժառանգության գնահատության հարցերում ուղեցույց ունենալով կուսակցության համապատասխան որոշումները նշանակալի չափով նպաստել է հայ սովետական գրականության զարգացմանը, գրական-գեղարվեստական նոր ըմբռնումների ձևավորմանն ու ամրապնդմանը։ [[Միքայել Նայբանդյան]]ի, [[Հակոբ Պարոնյան]]ի,
[[Հովհաննես Թումանյան]]ի, [[Ալեասանդր Շիրվանզադե|Ալեքսանդր Շիրվանզադե]]ի, [[Ավետիք Իսահակյաև|Ավետիք Իսահակյան]]ի երկերի հետ մեկտեղ տպագրել է [[Եղիշե Չարենց]]ի, [[Ակսել Բակունց]]ի, [[Դերենիկ Դեմիրճյան]]ի, [[Ստեփան Զորյան]]ի, Մ․Մովսես ԱրագուԱրազու, Վահան Թոթովենցի, Նաիրի Զարյանի, Ա․Ազատ Վշտունու, Գեղամ Սարյանի, Գուրգեն Մահարու, Վ․ Նորենցի և այլոց ստեղծագործությունները։ Գրականագիտական և քննադատական հոդվածներով հանդես են եկել Ա․ Տերտերյանը, Հ․ Սուրխաթյանը և ուրիշներ։ Երաժշտության ու արվեստի հարցերին անդրադարձել են Ռ․ Թերլեմեզյանը, Գ․ ԼեոնյանըԼևոնյանը, Ա․ Սարգսյանը, Վ․ Ղորղանյանը, Ս․ Քոչարյանը։ Ամսագիրն ուներ «Ռուսական գրականություն», «Արտասահմանյան գրականություն», «Անդրկովկասյան գրականություն» բաժիններ, հետևողականորեն լուսաբանում էր ԽՍՀՄ ժողովուրդների գրական կյանքը։ Գիտական բաժնում տպագրվել են Գ․ Ղափանցյանի, Ռ,. Գաբրիելյանի, Է․ Հասրաթյանի, Մ․ Հասրաթյանի և ուրիշների հաղորդումներն ու հոդվածները։ Հասարակական-քաղաքական նյութերը նվիրված էին սոցիալիստական շինարարության տարբեր խնդիրներին, դաշնակցության քննադատությանը, հեղափոխական շարժումների պատմության լուսաբանմանը։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=372}}