«Ջազ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
||
Տող 5.
==Ջազի պատմություն==
1920-1930-ական թվականներին, երբ [[Արևմտյան Եվրոպա]]յում ընդունվել է ամերիկյան ջազային երաժշտությունը, [[ԱՄՆ]]-ում այն արդեն ճանաչված ու սիրված արվեստ էր։ Այդ ժամանակաշրջանը հայտնի է որպես «ջազային տենդի» տարիներ, երբ ջազն արագորեն տարածվել է ողջ աշխարհում՝ գրեթե ամենուր հարմարվելով տվյալ ժողովրդի երաժշտական մշակույթին։ 1940-ական թվականների 2-րդ կեսից բի-բոփ ուղղությամբ սկսվել է ժամանակակից ջազի զարգացումը. սաքսոֆոնահար [[Չառլզ Փարկեր]]ի և շեփորահար Դիզի Գիլլեսպիի շնորհիվ ջազը հասել է պրոֆեսիոնալ նոր մակարդակի։ Հետագայում հաջորդել են քուլ (Մայլզ Դևիս, Լեսթեր Յանգ), ֆրի (Ջոն Քոլթրեյն, թելոնիուս Մոնկ), մոդալ (Քեյթ Ջալեթ), լատինո և ժամանակակից ջազի այլ ուղղություններ։ Վոկալ ջազում հանրահայտ են Էլլա Ֆիցջերալդը, Լուի Արմսթրոնգը, Բիլլի Հոլիդեյը, Կարմեն Մակ Ռեյը, Նեթ Քինգ Քուլը և ուրիշներ։ Ջազի ազդեցությամբ համաշխարհային երաժշտության մեջ ստեղծվել են ժամանակակից փոփ երաժշտության տարբեր ոճեր (սոուլ, փոփ-ջազ)։ XX դարի կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսին, Մորիս Ռավելը, Սերգեյ Ռախմանինովը, Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը և ուրիշներ դիմել են ջազի արտահայտչամիջոցներին։ Ջազի առաջին դասական գործերից են Ջորջ Գերշվինի «Բլյուզի ոճով ռապսոդիան» և Դաշնամուրային կոնցերտը։ Հայաստանում առաջին ջազային նվագախմբերն ստեղծվել են [[1935]] թվականին։ [[Երևան]]ի [[Մոսկվա կինոթատրոն|«Մոսկվա» կինոթատրոնում]]՝ բացման օրվանից ([[1936]]) գործել է ջազային նվագախումբ, որը ղեկավարել է երաժշտագետ [[Ռոբերտ Աթայան]]ը, [[1937]] թվականին՝ շեփորահար Ցոլակ Վարդազարյանը։ [[1938]] թվականին [[Արտեմի Այվազյան]]ը ձևավորել է նոր նվագախումբ։ Նա իր ստեղծագործություններում յուրովի զուգորդել է էստրադային երաժշտությանը բնորոշ գծեր և հայկական ժողովրդական մեղեդիների ռիթմն ու հնչերանգը, որոնք հետագայում կիրառել են [[Կոնստանտին Օրբելյան]]ը, Ստեփան Շաքարյանը, Մարտին Վարդազարյանը և ուրիշներ։ [[1956]] թվականից նվագախումբը ղեկավարել է Կ. Օրբելյանը։ 1960-1970-ական թվականներին հայկական ջազարվեստը ճանաչվել է նաև արտասահմանում. հայ երաժիշտները հյուրախաղերով շրջագայել են եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, մասնակցել միջազգային փառատոների։ [[1954]] թվականին Կ. Օրբելյանի ստեղծած գործիքային նվագախմբի (5 հոգի) հիման վրա ստեղծվել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (երկացանկում՝ սվինգ ջազային ուղղության գործեր), որը ղեկավարել են Մարտին Վարդազարյանը (1954-1972 թվական), Մելիք Մավիսակալյանը (1972-1986 թվական), 1986 թվականից ղեկավարում է Երվանդ Երզնկյանը։ 1980-ական թվականներին հանրահայտ էր [[Դավիթ Ազարյան]] (դաշնամուր), Գրիգոր Բալաղյան (հարվածային գործիքներ), Գևորգ Գևորգյան (կոնտրաբաս) ջազային եռյակը։ Կոմպոզիտոր, դաշնակահար Արտաշես Քարթալյանի եռյակի, ապա՝ քառյակի ստեղծագործության կորիզը ֆոլկլորն էր, որն էլ հետագայում դարձավ հայկական ֆոլկ-ջազի ձևավորման հիմքը։ Այդ տարիներից հայկական ջազում մեծ ներդրում ունեն հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, Տիգրան Սահակյանը (գործիքավորող), դաշնակահար Վահագն Հայրապետյանը, երգչուհիներ Տաթևիկ Հովհաննիսյանը, Էլվինա Մակարյանը և ուրիշներ։ 1990-ական թվականների սկզբին ստեղծված Արմեն (Չիկո)
2000 թ-ի փառատոնի հյուրն էր ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Չիկ Կորեան, որի հետ իր առաջին ելույթն է ունեցել 13-ամյա, այժմ՝ հանրաճանաչ դաշնակահար Տիգրան Համասյանը։
2005 թվականից Երևանում կազմակերպվում են ջազի ամենամյա փառատոներ (կազմակերպիչ՝ Ա.
== Ընդհանուր տեղեկություններ Ջազի մասին ==
|