«Անգլոսաքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 3.
'''Անգլո-սաքսեր''' ({{lang-en|Anglo-Saxons}}, {{lang-de|Angelsachsen}}, {{lang-da|Angelsakser}}), [[Էլբա]] և [[Հռենոս]] գետերի միջև, ինչպես նաև Յուտլանդիա թերակղզում բնակված, 5–6 դարերում [[Կելտեր|Կելտական]] [[Բրիտանական կղզիներ|Բրիտանիան]] նվաճած [[գերմանական ցեղեր]]ի՝ անգլերի, [[սաքսեր]]ի, յուտերի և [[ֆրիզներ]]ի ընդհանուր անվանումը։ 7 – 10 դարերի Անգլո–սաքսերի և կելտական տարրերի (մասնավորապես բրիտների) խառնուրդից կազմավորվեց անգլո–սաքսոնական ժողովուրդը։ [[Նորմաններ|Նորմանդական]] նվաճումից (1066) հետո Անգլո–սաքսերն, որոնք արդեն խառնվել էին Անգլիայի հյուսիսում և արևելքում բնակություն հաստատած [[դանիացիներ]]ի և [[նորվեգացիներ]]ի հետ, ձուլվեցին Ֆրանսիայից եկածներին, և սկզբնավորվեց [[անգլիացիներ|անգլիական]] ազգությունը։
 
Անգլոսաքսոնական ժամանակշրջաննժամանակաշրջանն ընդգրկում է Անգլիայի պատմության 550-ից մինչև 1066 թթ.։<ref>Frank M. Stenton, ''The Oxford history of England: Anglo-Saxon England: Volume 2: 550-1087'' (3rd ed. 1971)</ref><ref>[http://www.bbc.co.uk/history/ancient/anglo_saxons/ ԲիԲիՍի. Պատմություն. Անգլոսաքսեր]</ref> Անգլոսաքսերեն լեզուն նաև հայտնի է որպես [[Հին Անգլերեն]]։ Այդ լեզվով խոսել և գրել են անգլոսաքսերը և նրանց սերունդները Անգլիայում և Հարավարևմտյան [[Շոտլանդիա]]յում) 5-րդ դարի կեսերից մինչև 12-րդ դարը։<ref>Richard M. Hogg, ed. ''The Cambridge History of the English Language: Vol 1: the Beginnings to 1066'' (1992)</ref>
 
Անգլո սաքսերի նվաճումներից հետո բնիկների՝ բրիտների մի մասը, չցանկանալով հպատակվել նվաճողներին, համառ դիմադրությունից հետո գաղթեց մայրցամաք՝ հաստատվելով [[Արմորիկա]] թերակղզում, որն ստացավ [[Բրետան թերակղզի|Բրետան]] անունը։ Բրիտանիայում անգլո–սաքսերը ստեղծեցին մի քանի թագավորություններ։ Տեղական բնակչությունը մասամբ ոչնչացվեց կամ մղվեց դեպի հյուսիս և արևմուտք, մասամբ էլ դարձավ ստրուկ ու կիսազատ։ Սակայն, բնիկների զգալի մասը ձուլվեց նվաճողներին։