«Ոզնենի կլորագլուխ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 60.
[[Պատկեր:Kugeldistel 20050705 565.jpg|մինի]]
Էխինոպսինի կիրառումից դրական արդյունք է արձանագրվել նաև նյարդային հիվանդությունների կլինիկայում։ Այսպես, գոտկասրբանային ռադիկուլիտների և նրբոլոքային նյարդի ախտահարումների ժամանակ հիվանդների մի մասը ստացել է միայն էխինոպսին, իսկ մյուս մասը՝ հանրահայտ ընդհանուր միջոցներ։ Պարզվել է, որ էխինոպսինից նկատվում են ավելի շատ և ավելի շուտ առողջացման դեպքեր։ Դեղամիջոցի կիրառումից հուսալի տվյալներ ստացվել են նաև կողմնային ատրոֆիկ սկլերոզով, պոլիոմիելիտային անդամալուծությամբ, ցրված [[սկլերոզ]]ով, բորբոքական պրոցեսի հետ կապված՝ դիմանյարդի պարեզով և տեսանյարդի ատրոֆիայով տառապող բազմաթիվ հիվանդների մոտ (Գ.Պ. Գուբինա, Տ.Յա. Յանկելևիչ)։ Դեղորայքն արդյունավետ է ներգործել նոր սկսվող պրոցեսի վրա. ուշացած դեպքերում նկատվել է ավելի թույլ արդյունք։ Էխինոպսինը բարձրացնում է [[ողնուղեղ]]ի ռեֆլեկտոր գրգռվածությունը, տոնուսավորում կմախքային մկանները, առաջ բերում օրգանիզմի ընդհանուր ուժերի ակտիվացում։ Այն լայնորեն կիրառվում է կլինիկայում՝ կենտրոնական և ծայրամասային նյարդերի ախտահարումների (պարեզ, կաթված, պլեքսիտ, ռադիկուլիտ, մկանային ատրոֆիա և այլն), միոպաթիայի, ասթենիկ վիճակի, [[ռադիոակտիվ ճառագայթում]]ից առաջ եկած հիպոտոնիայի ժամանակ և այլն (Մ.Դ. Մաշկովսկի)։ Ըստ որում՝ պատրաստուկի փոքր դոզաները բարձրացնում, իսկ մեծ դոզաներն իջեցնում են արյան ճնշումը։ Ն.Գ. Կովալևան դեղաբույսի պտուղներն օգտագործում է որպես կարդիոտոնիկ միջոց՝ աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության ժամանակ։
 
 
== Կիռարման եղանակները ==
Դեղաբույսը թարմ վիճակում հիմնականում չի կիրառվում: Էխինոպսիսը բաց է թողնվում դեղատներում ամպուլաներով և սրվակներով: 0,4% էխին ոպսին նիտրատի լուծույթը 1 մլ դոզայով օգտագործվում է ենթամաշկային, իսկ սրվակներով բաց է թողնվում 20 մլ 1 տոկոսանոց լուծույթի ձևով, որը ընդունում են տասական կաթիլ՝ օրական 2-3 անգամ:
 
== Այլ հատկանիշներ ==