«Թաիլանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 141.
Ոչ շատ հեռվում տեղակայված է առեղծվածային Մեխոնգսոն քաղաքը իր Վատ Չհոնգ Կհամը տաճարով, որը քաղաքի ամենահին շինություններից մեկն է։ Հետաքրքիր է նաև Վան Պրախտատ Դոն Կոնգ Մու տաճարը, Բուդդայի սուրբ մասունք պահպանող Վատ Կիտտի Վոնգը, Վատ Չոնգ Կլանգ տաճարը։
 
Մեխոնգսոնի շուկաներում կարելի է գտնել ազգային հուշանվերներ Լաոսից, Բիրմայից և Թաիլանդի հյուսիսային ցեղերի բացառիկ աշխատանքները։ Մեխոնգսոն շրջանը գտնվում է Չիանգմայի և Չիանգրայի արանքում։ Այն յուրահատուկ է իր զբոսայգիներով, հրաշալի ջրվեժներով, հարյուրավոր քարանձավներով, իսկ շրջակա լեռները հարուստ են տաք հանքաղբյուրներով և առողջարար բուժացեխերով։ Նամտոկ-Պա-Սիա անտառային զբոսայգում է տեղակայված համանուն վեցհարկանի ջրվեժը, Տհամ Պլա զբոսայգում է գտնվում անկրկնելի «Ձկների քարանձավը», որտեղ կան միլիարդավոր գույնզգույն ձկներ, իսկ ոչ այնքան մեծ գրոտում տարբեր չափերի և գույների խխունջները։ Ազգային Զբոսայգի Նամ Տոկ Մէ Սուրինը հայտնի է հարյուր մետրանոց Մէ Սուրին ջրվեժով, ինչպես նաև Նամ Լոտ քարանձավը իր աներևակայելի շթաքար և պտկաքար «այգիով»։ Մեխոնգսոնից դեպի Չիանգմայ ճանապարհին է գտնվում ունիկալ «խոլորձների ագարակը», ինպեսինչպես նաև փղերի հայտնի գյուղը, որտեղ բազմացնում և վարժեցնում են այդ հսկայական կենդանիներին՝ տնտեսության աշխատանքների և զբոսաշրջիկներին զվարճացնելու համար։
 
Չիանգմայից 5 կմ դեպի հարավ գտնվում են Վիանգ Կում Կամի փլատակները (տարածաշրջանում ամենավաղ պատմական բնակության, մոտավոր X-XI դար)։ Սուկհոտայ պատմական արգելոցը տեղակայված է Բանգկոկից դեպի 447 կմ դեպի հյուսիս և զբաղեցնում է 70 քկմ ներառյալ Իյոմ գետի ձախ ափը, որը պահպանում է այս հնագույն մայրաքաղաքի ավելի քան 100 կիսաքանդ շինությունները (XIII-XV դարեր), այդ թվում նաև հայտնի Վատ Սի Չխում տաճարը։ Այստեղ Բուդդայի նստած արձան կա, որի ոտքերի երկարությունը կազմում է 11 մ։ Չիանգմայը և նրա մոտակա տարածքները բնակեցված են բազմաթիվ ցեղերով ու ժողովուրդներով (մոտավոր 550 հազար մարդ), այդ շրջանի յուրօրինակ մշակույթը մինչև 20-րդ դար իր վրա չի զգացել քաղաքակրթության ազդեցությունը։ Տարածաշրջանի ամենաառեղծվածային ցեղը՝ կարեններն են («պա դոնգ», «պգհանո»)։ Այդ ցեղերից մեկում կնոջ գեղեցկության իդեալ են համարվում երկար պարանոցով և երկար ականջներով կանայք, այդ պատճառով աղջիկներին դեռ վաղ հասակում պարանոցներին տաքացրած պղնձյա օղակներ էին հագցնում։ Տարիքի հետ օղակները ավելանում են, հետևաբար, պարանոցն էլ երկարում էր, որն էլ կանանց էկզոտիկ տեսք էր հաղորդում։ Հետաքրքիր է նաև «լիսու» ցեղի հյուսիսային գյուղը, որն աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ։ Նրանք պատրաստում են շատ գեղեցիկ, վառ ազգային կոստյումներ, որոնք զարդարված են մեծ թվով արծաթյա զարդերով։ Շատ ցեղերում պաշտամունք է համարվում օպիում ծխելը. որպես մշակութային ավանդույթների մի մաս՝ իշխանությունները օրենքով թույլ են տալիս (այդ թույլտվությունը չի վերաբերում զբոսաշրջիկներին)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թաիլանդ» էջից