«Աշտարակ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
арви тмбин авлацри еркуат ==== ворпесзи шаркиц дурс чга
Տող 330.
{{քաղվածք|Դատելով կցակառույցների սողանքներից երևացող պատերից՝ պետք է որ, մ.թ.ա 18-րդ դարում վերաբերի նաև Աշտարակի բերդը: Այն, հավանաբար, վերաշինվել է հելլենիստական դարաշրջանում, սակայն քանդվել է հռոմեացիների կողմից: Արքունական սույն տիրույթն ու զորակայանը վերստին նորոգվել է [[Արշակունիներ]]ի օրոք, որը կրկին քանդվեց այս անգամ մարզպանական շրջանում: Վերաշինում են [[Բագրատունիներ]]ը 9-10 դարերում: Ու թեև 11 դարում թուրք-սելջուկները գրավում են այն, սակայն այս անգամ էլ ամրոցը վերակառուցում են [[Զաքարյաններ]]ը 12-րդ դարի վերջում՝ այն հենակետ դարձնելով նույն սելջուկների դեմ ձեռնարկված ռազմական մարտերում:|- Ս. Սաղումյան}}
 
=== Առվի թումբ ===
Աշտարակում շատ առուներ կան ու նրանցից շատերի երկայնքով թմբեր են գցված, բայց ոչ մի թումբ, որպես տեղանուն չի հիշատակվում, բացի Մայր առվի թմբից։
Երբ ասվում է Առվի թումբ, առանց ավելորդ բացատրության, միանշնական հասկացվում է, որ խոսքը վերաբերվում է Մայր առվի ձախ եզրի թմբին։ Աջ կողմում լեռնալանջն է։ Առվի թումբն սկսվում է Մուղնու տակից՝ Առվի բանդից և վերջանում է Պռոշյան փողոցի հետ հատվելիս, ունի 3 կմ երկարություն։ Թեպետ շատ տեղերում ունի կես մետր լայնություն և անցնում է ձորի ուղղահայց զառիթափով, այնուամենայնիվ ծառայում է որպես Առվի բանդ և Էրերի տակի ձոր տանող ոտքի կարճ ճանապարհ։ Առվի թումբը ինչքան մոտենում է Աշտարակին, այնքան խորանում է գետի հունը և նրա վրայով անցնելն ավելի զարհուրելի է դառնում։