«Ֆիդոն Պապամիխայիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31.
| այլ մրցանակ =
}}
'''Ֆիդոն Պապամիխայիլ''' ({{lang-el|Φαίδων Παπαμιχαήλ}}, {{ԱԾ}}), [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ամերիկաբնակ]] [[Հույներ|հույն]] [[կինոռեժիսոր]], [[Օպերատորական արվեստ|օպերատոր]] և [[պրոդյուսեր]]։
 
== Կենսագրություն ==
Ֆիդոն Պապամիխայիլը ծնվել է [[1962 թվական|1962 թվականի]] [[Փետրվար|փետրվարին]] [[Հունաստան|Հունաստանի]] [[Աթենք|մայրաքաղաք Աթենքում]]։ Նրա հայրը՝ Ֆեդոնաս Պապամիխայիլը, եղել է [[Հույներ|ազգությամբ հույն]] գործարար, իսկ մայրը եղել է [[Գերմանացիներ|գերմանուհի]]։
 
Ֆիդոնը դեռ վեց տարեկան էր, երբ նրա հայրը աշխատանքային հրավեր ստացավ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկայի Միացյալ Նահանգներից]]։ [[1968|1968 թվականին]] նա իր ընտանիքի հետ ապաստանեց [[Հոլիվուդ]] քաղաքում, որտեղ էլ նա ծավալեց իր աշխատանքային գործունեությունը։
 
Չնայած այս ամենի, Պապամիխայիլը [[Պելոպոնես|Պելոպոնեսում]] ունի իր սեփական առանձնատուն և հաճախ է այցելում հայրենի երկիր՝ [[Հունաստան]]։ Իր առաջին քայլը կինոարվեստում եղավ այն, որ փոքրիկ տղան [[Ամանորը Հունաստանում|Սուրբծննդյան տոների]] կապակցությամբ ծնողներից նվեր ստացավ լուսանկարչական ապարատ։ Ռեժիսորական և օպերատորական գործերից բացի, Ֆիդոնը բազմիցս նկարահանվել է նաև ֆիլմերում։
 
Ֆիդոնի օպերատորական աշխատանքներից «Նեբրասկա» դրագիկոմեդիան առաջադրվել է [[Օսկար|«Օսկարի» մրցանակաբաշխության]] «լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում։
 
[[1997|1997 թվականից]] Ֆիդոնը հանդիսանում է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի, իսկ [[2000|2000 թվականից]]՝ ամերիկյան կինեմատոգրաֆիստների հասարակական միության անդամ։