«Արվարձան (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 47.
 
Ֆիլմը ոգեշնչել է բրիտանական [[Pet Shop Boys]] էլեկտրոնային դուետին գրել «Suburbia» (1986) հիթ սինգլը:
 
== Սյուժե ==
Անչափահաս Շեյլան, ով փախել է տնից, ճանապարհորդում է ավտոստոպով: Մեծ Լոս Անջելեսի ավտոմայրուղու վրա նրան վերցնում է մի կին՝ երեխայի հետ: Ճանապարհին անվադողը վնասվում է: Մինչ մայրը խոսում է հեռախոսով՝ երեխայի վրա կատաղած շուն է հարձակվում:
 
Մեկ այլ անչափահաս՝ Էվան Ջոնսոնը, փախչում է տնից ու հարբեցող մորից: Ավելի ուշ նա հայտնվում է պանկ համերգի, որը շուտով ավարտվում է՝ հանդիսատեսի շրջանում առաջացած վեճի պատճառով: Այնտեղ նա ծանոթանում է Ջեք Դիդիլիի հետ, ով Էվանին կացարան է առաջարկում իրենց սկվոտում: Ճանապարհին նրանց է միանում Ջո Շմոն: Իմանալով, որ սկվոտի յուրաքանչյուր բնակիչ պետք է իր մարմնի վրա դաջի «T.R.» գրառումը, որը նշանակում է «մերժվածներ», Ջոն որիշում է հետ վերադառնալ: Հորը գտնելով իր նույնասեռական զուգընկերոջ հետ՝ նա հետ է վերադառնում: Շեյլան եւս այդտեղ էր հայտնվել եւ նրա ու Ջոյի միջեւ շուտով ռոմանտիկ հարաբերություններ են սկսվում:
 
== Ծանոթագրություններ ==