«Աարոն Ռեմսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 53.
 
==== Կարդիֆ ====
Ռեմզին մեկ ամսով վերադարձավ Կարդիֆ, մարզավիճակ հավաքելու, միանալով Արսենալի երիտասարդ ֆուտբոլիստ Ջեյ Էմանուել-Թոմասին, ով նույնպես Կարդիֆում էր խաղում վարձավճարով։ Առաջին հանդիպումն անցկացրեց Ռիդինգի դեմ։ Ռեմզին մասնակցեց հարավ-ուելսյան դերբիին Սուոնսիի և Կարդիֆի միջև, որտեղ նրա կատարած փոխանցումը Քրեյգ Բելամիին դարձավ հաղթական։ Ռեմզին մասնակցեց նաև Սքունթորփ Յունայթեդի և Բեռնլիի դեմ խաղերին։ Ռեմզին նաև թեթև վնասվածք ստացավ Նոթինգեմ Ֆորեսթի հետ խաղից առաջ, սկայնսակայն վերադառնալով դարձավ գոլի հեղինակ և իր թիմին օգնեց 2-0 հաշվով հաղթել Լեսթերին։
 
Փետրվարի 25-ին Կարդիֆը խնդրեց Արսենալին երկարաձգել պայմանագիրը մինչև մրցաշրջանի ավարտը և ասաց, որ պատասխան է սպասում 24 ժամվա մեջ։ Արսենալը մերժեց այդ առաջարկը և Ռեմզին վերադարձավ Լոնդոն։