«Հոֆենհայմ (ֆուտբոլային ակումբ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 64.
 
2007/2008 մրցաշրջանը «Հոֆենհայմի» համար հաջող անցավ. երկրորդ Բունդեսլիգայում գրավեց երկրորդ տեղը և բարձրացավ գերմանական ֆուտբոլի բարձրագույն լիգա, Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակիչ: Այս մրցաշրջանում նրանք ֆուտբոլիստների տրանսֆերների արժեքով ռեկորդ գրանցեցին երկրորդ Բունդեսլիգայում. Կառլոս Էդուարդոյին գնեցին 8 մլն եվրոյով։ Ամբողջ գումարը, որ ակումբում ներդրել էր Հոպը 1989 թվականից, գնահատվում է 150-200 մլն եվրո։ 2008/09 Բունդեսլիգայի գրեթե սկզբից մինչև 18-րդ փուլը առաջնությունում նա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Ակումբի [[Բոսնիացիներ|բոսնիացի]] հարձակվող [[Վեդադ Իբիշևիչ]]ը գլխավորեց մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկը, ակումբը սենսացիոն կերպով զբաղեցրեց առաջին տեղը և դարձավ «Աշնանային չեմպիոն»։ Ձմեռվանից հետո ակումբում ճգնաժամ սկսվեց։ Արդյունքում «Հոֆենհայմը» իր առաջին մրցաշրջանում զբաղեցրեց 7-րդ տեղը։
 
2013/13 մրցաշրջանում թիմը գրավեց 16-րդ տեղը, և միայն «[[Կայզերսլաուտերն ՖԱ|Կայզերսլաուտերն]]ի» դեմ վերջին խաղում կարողացավ ապահովել իր տեղը Բունդեսլիգայի հաջորդ մրցաշրջանում<ref>[http://www.championat.com/football/_germany/745/match/198645.html#stats-timeline Кайзерслаутерн — Хоффенхайм 1 : 2 онлайн трансляция матча — Чемпионат.com]</ref>: 2013/14 մրցաշրջանում ակումբը միջանկյալ դիրք գրավեց աղյուսակում՝ 9-րդ հորիզոնական, 2014/2015 մրցաշրաջանում բարելավեց իր տեղը՝ 8-րդ հորիզոնական:
 
=== Մարզադաշտ ===
 
2008/09 մրցաշրջանի երկրորդ կեսը «Հոֆենահյմը» խաղաց նոր «Ռայն Նեկար Արենա» մարզադաշտում: Ակումբի սեփականատերը մարզադաշտը կառուցելու համար ծախսեց 60 մլն եվրո:
 
Մարզադաշտը տեղավորում է 30 150 հանդիսական, որից 9150՝ կանգնած տեղեր: Միջազգային հանդիպումների ժամանակ կանգնելու տեղերը կարող էին փոխակերպվել նստելու տեղերի, որի պատճառով մարզադաշտի տարողությունը կրճատվում էր 25 641 տեղի:
 
[[Կատեգորիա:Գերմանական ֆուտբոլային ակումբներ]]