«Նոր Ղազանչի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 24.
| ժամային գոտի = +4
}}
'''Նոր Ղազանչի''', գյուղական համայնք [[ԼՂՀԱրցախի դրոշՀանրապետություն|Լեռնային ՂարաբաղիԱրցախի Հանրապետության]] [[Մարտակերտի շրջան]]ում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ [[Մարտակերտի շրջան|Մարտակերտ]] շրջկենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 60 կմ հեռավորության վրա։ Համայքը լեռնային է, ունի 2180.95 հա տարածք, որից 487.06 հա գյուղատնտեսական նշանակություն, 1581.54 հա անտառային հողեր։ Նոր Ղազանչի համայնքի սահմանային գոտով հոսում է [[Խաչեն (գետ)|Խաչեն]] գետի վտակը։
 
== Ընդհանուր տեղեկություններ ==
Անվանումը ստացել է տեղի արհեստավորների մասնագիտությունից, որոնք հայտնի են եղել կենցաղային մետաղե ամանեղեն (որը Արցախի բառբառով նշանակում է ղազան) պատրաստելու գործում: Այժմյան գյուղը ստեղցվելէստեղծվել է 17-րդ դարում, բայց մոտակա տարացքներիտարածքների հնությունները ցույց են տալիս առ այն մասին, որ վերջինս բնակավայր է եղել դեռ 12-րդ դարից սկսած: Բնակավայրի Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է [[19-րդ դար]]ում, այժմ ավերված է: 19-րդ դարի 90-ական թվականների սկզբներին այստեղ կար 35 տուն, 325 բնակիչ, [[1970 թվական]]ին` 89 տուն, 455 բնակիչ, 1987 թվականին` 75 տուն, 260 բնակիչ: Կոլտնտեսությունը կազմավորվել է [[1931 թվական]]ին, որը [[1967 թվական]]ին միացել է Սրխավենդի տնտեսությանը: Էլեկտրաֆիկացվել է 1963 թվականին: Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է: Շրջապատում նշանավոր են Թունանց բաղեր, Մեղրակերտ սրբավայրերը, Կարմիր եղցին, Առստամանց բաղը, Ջալալանց բաղը և այլ վայրեր, կան բազմաթիվ խաչքարեր, հնագույն գերեզմանաքարեր: [[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական մեծ պատերազմին]] մասնակցել է 167 մարդ, զոհվել է 65-ը, որոնց հիշատակին կանգնեցված է հուշարձան<ref>Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 178</ref>:
 
== Բնակչություն ==