«Կատվալեզու եռաբաժակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 15-100 սմ բարձրության միամյա խոտաբույս է։ Բազմաթիվ տեսակներից միայն 8-ն են, որ հանդիպում են մեր հանրապետությունում և նրանցից միայն եռաբաժան տեսակն է, որ ունի բուժական նշանակություն։ Դեղաբույսն ունի կանաչ կամ բաց կարմրավուն, մերկ կամ նոսր թավիկներով, ուղղաձիգ ցողուն, մուգ կանաչ, հակադիր դասավորված, կարճ կոթուններով, եռամաս, երբեմն հանգամաս տերևներ, ծաղկաբույսերում հավաքած ծաղիկներ, տափակ սերմեր, որոնք կենսունակությունը պահպանում են 5-7 տարի։ Արմատը ճյուղավորված է։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, իսկ պտուղները օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Աճում է ջրառատ վայրերում, ճահճուտներում, աղբուտներում, խոնավ մարգագետիններում, գետեզրերին, բանջարանոցներում, ջրովի դաշտերում։ Մեր հանրապետությունում, գրեթե ամենուր։ Ցեղի «Բիդենս» անունը լատիներեն է, որը նշանակում է երկատամ, ելնելով այն բանից, որ սերմերն ունեն 2 սրածայր, ատամնավոր ելուներ, որոնց միջոցով կպչում են մարդկանց և կենդանիներին ու տարածվում։ Բույսը արտահայտված մեզոֆիլ է և ցրտադիմացկուն։ Պտղակալում է կանոնավոր։
== Քիմիական բաղադրությունը ==
Ոչ լրիվ տվյալներով, կատվալեզվի մեջ հայտնաբերված են ֆլավոնոիդներ, կումարիններ (ումբելիֆերոն, սկոպոլետին), [[C վիտամին]] (60-70 մգ%), մոտ 50մգ % կարոտին, մինչև 4,5% [[դաբաղանյութեր]], [[պիգմենտ]], դառը նյութեր, լորձ, [[ամիններ]], [[ալկալոիդներ]]ի և եթերայուղի հետքեր, [[մանգան]], իսկ [[պտուղ]]ներում՝ մինչև 11% ճարպայուղ։
== Բուժական նշանակությունը ==
Բուժական նպատակող օգտագործվում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են մինչև ծաղկելը կամ ծաղկման ընթացքում։ Հումքը չորացնում են [[թիթեղ]]յա ծածկ ունեցող տանիքում՝ թղթի կամ [[խսիր]]ի
Տող 32.
Փորձով պարզվել է, որ [[բույս]]ի պատրաստուկները, ներերակային կիրառման դեպքում, առաջ են բերվում հանգստացնող ազդեցություն, իջեցնում [[կենդանիներ]]ի արյան ճնշումը, որոշ չափով մեծացնում սրտամկանի կծկման ամպլիդուտը, ուժեղացնում [[արգանդ]]ի կծկումները։
== Կիրառման եղանակները ==
Բույսից ջրաթուրմ պատրաստելու համար 6-8 գ [[հումք]]ը 200 մլ ջրում 30 րոպե թրմելուց հետո ըմպում են մեկական ճաշի գդալ՝ օրական 3-4 անգամ, կամ 4 ճաշի գդալ հումքը 1լ եռման ջրում 30 րոպե թրմելուց հետո ըմպում են 1/2 բաժակ՝ օրական 3-4 անգամ, կամ 10 գ հումքը 1 ժամ 200 մլ եռման ջրում տաքացնում (չեն եռացնում) 15 րոպե, ապա հովացնում ու քամում, 45 րոպե հետո ավելացնում նորից 200 մլ [[ջուր]] ու ըմպում մեկական ճաշի գդալ՝ օրական 2-3 անգամ։ Ավերինի թեյը, որ օգտագործում են գեղձախտի ժամանակ, պարունակում է կատվալեզու, եռագույն մանուշակ և դառնանուշ մորմի ցողուն՝ 2։2։1-ի հարաբերությամբ։Այնհարաբերությամբ։ Այն օգտագործվում է վերոհիշյալ թուրմերի նման։ Եփուկ պատրաստելու համար 3 ճաշի գդալ հումքը 2 բաժակ ջրում եռացնում են 10գ [[հումք]]ից պատրաստում են ջրաթուրմ և այն 100 գ կերակրի աղի ծովաղի հետ խառնում են ընդհանուր լողարանի ջրին, իսկ ջրիկ մզվածքը օգտագործում են 20-ական կաթիլ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ։ Միխաիլ Նոսալը մաշկային հիվանդությունների, ռախիտի և գեղձախտի ժամանակ առաջարկում է իր դեղատոմսը, որի մեջ մտնում են՝ 10 գ կատվախոտ, 5 գ [[ընկույզ]]ի տերև, 20 գ եռագույն մանուշակ, 15 գ [[կռատուկ]]ի [[արմատ]], 10 գ խուլ եղինջի [[ծաղիկ]], 10 գ [[հազարատերևուկ]], 10 գ սև հաղարջի տերև և 15 գ գետնամորու տերև։Այստերև։ Այս խառնուրդից վերցնում են 20 գ, 10րոպե10 րոպե թույլ կրակի վրա եռացնում են 1լ ջրում, հովացնում ապա ըմպում մեկական ճաշի գդալ՝ յուրաքանչյուր ժամը 1 անգամ։
== Օգտակար հատկանիշները ==
Կատվալեզուն թույլ նեկտարատու է։ Նրա չեզոք և թթու քամուկները [[մետաքս]]ը և [[բուրդ]]ը ներկում են տարբեր գույների՝ [[կրեմ]]ագույն, դարչնագույն։