«Հոֆենհայմ (ֆուտբոլային ակումբ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 56.
 
Հաջորդ երկու մրցաշրջաններում՝ 1999-2001 թվականներին, ակումբը շրջանային լիգայից տեղափոխվեց տարածաշրջանային լիգա (երկրորդ դիվիզիայի տարբերակ)։ Այսպիսով, 2001/2002 մրցաշրջանում ակումբը հասավ երրորդ դիվիզիա՝ Ռեգիոնալիգա, որից առաջ [[Գերմանիա]]յում գտնվում են միայն 2 [[Բունդեսլիգա]]ները։ 2001/2002 մրցաշրջանում ակումբը Ռեգիոնալիգայում զբաղեցրեց 13-րդ տեղը, 2002/2003 և 2003/2004 մրցաշրջաներում՝ 5-րդ, 2004/2005՝ 7-րդ, իսկ 2005/2006՝ 4-րդ։
 
2002/03 մրցաշրջանում «Հոֆենհայմը» առաջին անգամ որակավորվեց՝ մասնակցելու Գերմանիայի գավաթին: 1/32 փուլում 4-1 հաշվով հաղթելով «Գրոյտեր Ֆյուրտ»-ին՝ նրան 1/16 փուլում կանգնեցրեց «Քյոլնը» 1-5 հաշվով:
 
2003/04-ը այն մրցաշրջանն էր, որ մեկենասի հովանու տակ գտնվող գավառական ակումբի մասին իմացավ ամբողջ Գերմանիան: Գերմանիայի գավաթում «Հոֆենհայմը» հաղթանակ տարավ «Այնթրախտի» նկատմամբ (4:3), «Կարլսրուեի» (4:0), «[[Բայեր Լևերկուզեն]]ի» (3:2, Հոֆենայմի առաջին պաշտոնական հանդիպումը Բունդեսլիգայի ներկայացուցչի հետ) և հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ էլ զիջեց «Լյուբեկուին» (0:1):
 
2006/07 մրցաշրջանի երկրորդ մասում թափ հավաքելով՝ «Հոֆենայմը» գրավեց երկրորդ տեղը և Ռեգյոնալիգայից տեղափոխվեց երկրորդ Բունդեսլիգա: Տեղափոխությունը բարձրագույն լիգա հանգեցրեց այն բանին, որ ակումբը պետք է ունենար նոր մարզադաշտ (հին «Դիտմար Հոպի անվան մարզադաշտը» տեղավորում էր 6000 հանդիսական): 2008/09 մրցաշրջանի առաջի կեսը անցկացրեց Մանհայմի մարզադաշտում: 2008/09 մրցաշրջանի երկրորդ կեսը «Հոֆենհայմը» խաղաց նոր «Ռայն-Նեկար-Արենա» մարզադաշտում, որը գտնվում է Զանհայմում և տեղավորում էր 30 000 հանդիսական:
 
2007/2008 մրցաշրջանը «Հոֆենհայմի» համար հաջող անցավ. երկրորդ Բունդեսլիգայում գրավեց երկրորդ տեղը և բարձրացավ գերմանական ֆուտբոլի բարձրագույն լիգա, Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակիչ: Այս մրցաշրջանում նրանք ֆուտբոլիստների տրանսֆերների արժեքով ռեկորդ գրանցեցին երկրորդ Բունդեսլիգայում. Կառլոս Էդուարդոյին գնեցին 8 մլն եվրոյով։ Ամբողջ գումարը, որ ակումբում ներդրել էր Հոպը 1989 թվականից, գնահատվում է 150-200 մլն եվրո։ 2008/09 Բունդեսլիգայի գրեթե սկզբից մինչև 18-րդ փուլը առաջնությունում նա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Ակումբի [[Բոսնիացիներ|բոսնիացի]] հարձակվող [[Վեդադ Իբիշևիչ]]ը գլխավորեց մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկը, ակումբը սենսացիոն կերպով զբաղեցրեց առաջին տեղը և դարձավ «Աշնանային չեմպիոն»։ Ձմեռվանից հետո ակումբում ճգնաժամ սկսվեց։ Արդյունքում «Հոֆենհայմը» իր առաջին մրցաշրջանում զբաղեցրեց 7-րդ տեղը։
 
[[Կատեգորիա:Գերմանական ֆուտբոլային ակումբներ]]