«Համո Ամիրխանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 40.
== Կենսագրություն ==
 
Ծնվել է [[Արևմտյան Հայաստան]]ի [[Վասպուրական նահանգ]]ի [[Հայոց ձոր գավառ]]ի [[Մաշտակ]] գյուղում։ Ապրել ու դաստիարակվել է մանկատներում։ 1923-1925 թվականներին որպես գործավար աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում։ 1925 թվականին եղել է Երևանի Երիտասարդական ակումբի վարիչը և ԼԿԵՄ Երևանի կոմիտեի ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալը, 1927-1929 թվականներին՝ [[Նոր Բայազետ]]ի և [[Էջմիածին|Էջմիածնի]] լուսավորության աշխատողների արհմիության գավառային կոմիտեի պատասխանատու քարտուղար, իսկ 1929-1931 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի ագիտացիայի և տեսական ուսուցման բաժնի վարիչի տեղակալ։

1931 թվականին տեղափոխվել է [[Բաքու]] և սովորել տեղի գիտահետազոտական ինստիտուտ-ասպիրանտուրայում։ 1933-1934 թվականներին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» ([[հայերեն]]) թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ, խմբագիր (1941-ից)։ 1944-1948 թվականներին եղել է [[Ադրբեջանական ԽՍՀ]] լուսավորության մինիստրինախարարի տեղակալ, Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի մամուլի սեկտորի աշխատակից։ 1948-1954 թվականներին նորից աշխատել է որպես Բաքվի «Կոմունիստ» թերթի խմբագիր։ 1945 թվականին ավարտել է Ադրբեջանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1948 թվականին, [[Երևան]]ում, «Սովետահայ գրականության զարգացումը Ադրբեջանում» թեմայով դիսերտացիաատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1954-1968 թվականներին աշխատել է Ադրբեջանի ռադիոկոմիտեում որպես հայկական հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր։ Միաժամանակ 1964-1967 թվականներին եղել է [[Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղ]]ի նախագահը։ 1968 թվականից աշխատել է Հայաստանի ԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտ-ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես ավագ գիտաշխատող։ Եղել է ԽՍՀՄ III գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
 
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 41}}</ref>
 
Օգտագործել է [[Ա. (ծածկանուն)|Ա.]], [[Հ. Ամ. (ծածկանուն)|Հ. Ամ.]], [[Ազիզյան (ծածկանուն)|Ազիզյան]], [[Հ. Ազիզյան (ծածկանուն)|Հ. Ազիզյան]], [[Հ. Լուսինյան (ծածկանուն)|Հ. Լուսինյան]], [[Հ. Ա. (ծածկանուն)|Հ. Ա.]], [[А. Азизян (ծածկանուն)|А. Азизян]] [[ծածկանուն]]ները<ref>[[Բախտիար Հովակիմյան]], Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 556:</ref>:
 
== Հ. Ամիրխանյանի երկերի մատենագրություն ==