«Հռոմեական իրավունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
Հռոմում անհատ քաղաքացիների իրավունքները ժամանակի հետ փոփոխվում էին, համապատասխան նրանց ծագման վայրին և պետությանը նրանց մատուցած ծառայություններին: Դրանք նաև փոփոխվում էին պետությունում անհատի դասակարգմանը վերաբերող Հռոմեական օրենքին համապատասխան: Տարբեր խավեր առանձնանում էին տարբեր օրինական իրավունքների համադրություններով, որոնք նրանց էին տրված: Ինչևէ, քաղաքացիներին, որոնց վերաբերում էր հռոմեական օրենքը, հասանելիք իրավունքները հետևյալներն էին.
* '''''Ius suffragiorum -''''' հռոմեկական խորհրդարանում քվեարկելու իրավունքը:
* '''''Ius honorum -''''' քաղաքացիական կամ հասարակական պաշտոն ունենալու իրավունքը:
* '''''Ius commercii -''''' օրինական պայմանագրեր կնքելու և որպես Հռոմի քաղաքացի սեփականություն ունենալու իրավունքը:
* '''''[[Ius gentium]] -''''' հռոմեական իրավունքի պահանջը՝ լուծել Հռոմի քաղաքացիների և օտար անձանց միջև բազմաբնույթ դրությունները, որը զարգացում ապրեց Ք.Ա. III դարում: Ius gentium-ը, հետևաբար, այն ժամանակվա մեծ համբավ վայելող [[Միջազգային իրավունք|միջազգային իրավունքի]]՝ հռոմեական իրավական ձևակերպումն էր, և հիմնված էր հունական քաղաք-պետությունների և այլ ծովային պետությունների՝ արդեն իսկ զարգացած և ձևավորված օրենքի վրա: Ius gentium-ով նախատեսված իրավունքը վերաբերում էր և պատկանում էր բոլորին. հետևաբար, այն ավելի շուտ գաղափար էր մարդու իրավունքների մասին, քան քաղաքացիական իրավունքների մասին:
* '''''Ius conubii -''''' հռոմեական սկզբունքների համաձայն հռոմի քաղաքացու հետ ամուսնանության օրինական իրավունքը, ընտանիքի հանդեպ [[paterfamilia]]-յի իրավունքներ ունենալու օրինական իրավունքը, և այդպիսի ամուսնություններից ծնված երեխաների՝ Հռոմի քաղաքացի համարվելու իրավունքը:
* '''''Ius migrationis -''''' Իրենց ներկա քաղաքից դրա հետ ''համեմատելի'' քաղաք տեղափոխվելու դեպքում քաղաքացիության կարգավիճակի պահպանման իրավունքը: Օրինակ, cives Romani-ի ներկայացուցիչները պահպանում էին իրենց civita-ները իրենց ամբողջ իրավունքներով՝ a colonia civium Romanorum օրենքով, երբ նրանք տեղափոխվում էին հռոմեական գաղութներ: Լատինները նույնպես ունեին այս իրավունքը, և պահպանում էին իրենց ius latii-ն, եթե նրանք տեղափոխվում էին այլ Լատինական երկիր կամ գաղութ (Latina colonia): Այս իրավունքով չէր պահպանվում անձի քաղաքացիության կարգավիճակը, եթե նա տեղափոխվում էր ''ավելի ցածր'' իրավական կարգավիճակ ունեցող գաղութ; լիիրավ Հռոմի քաղաքացիների կարգավիճակը, ովքեր տեղափոխվում էին ''Latina colonia'', իջեցվում էր ''ius Latii'' մակարդակին, և այդպիսի միգրացիան և կարգավիճակի փոփոխությունը, հետևաբար, հիմնականում կամավորական էր:
* Հարկերից և այլ իրավական պարտականություններից ազատված լինելու իրավունքը, հատկապես տեղական կանոններից և կարգից:
* Դատարան դատական հայց ներկայացնելու և դատարանում և այլ անձանց կողմից մեղադրանք ընդունելու իրավունքը:
* Օրինական դատի մասնակցելու իրավունքը (ներկայանալու համապատասխան դատարանի առաջ և պաշտպանելու ինչ-որ մեկին):
* Դատավորների որոշումները և ավելի ցածր ատյանի դատարանների որոշումները բողոքարկելու իրավունքը:
* Համաձայն Ք.Ա. II-րդ դարի [[Պորցիանական օրենքներ|Պորցիանական օրենքներին]], Հռոմի քաղաքացուն չէին կարող խոշտանգել կամ մտրակահարել, և նա կարող էր իր մահապատիժը փոխարինել [[Կամավոր աքսոր|կամավոր աքսորով]], եթե չէր մեղադրվել պետական դավաճանության մեջ:
* Հռոմի քաղաքացին, ով մեղադրվել էր պատական դավաճանության մեջ, իրավունք ուներ փորձվել Հռոմում, և անգամ մահապատժի դատապարտվելու դեպքում ոչ մի Հռոմի քաղաքացի չէր [[Խաչում|սպանվում խաչվելով:]]
Հռոմեական լեգեոններին միանալու համար պահանջվում էր հռոմեական քաղաքացիություն, սակայն որոշ դեպքերում այն անտեսվում էր: [[Ցենտուրիոն|Ցենտուրիոնները]] և ավագ սպաները կարող էին հարվածել քաղաքացի հանդիսացող զինվորներին կարգապահության հետ կապված պատճառներով: Քաղաքացի չհանդիսացող անձինք միանում էին [[Auxilia]]-ին և ստանում քաղաքացիություն զինվորական ծառայության ճանապարհով:
 
== Ծանոթագրություններ ==