«Պետրոգրադի հեղափոխական պաշտպանության կոմիտե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ ԿազմակերպությունԳործադիր իշխանության մարմին}}
'''Պետրոգրադի հեղափոխական պաշտպանության կոմիտե''', արտակարգ մարմին, գործել է [[Պետրոխորհուրդ|Պետրոխորհրդի]] և բոլշևիկյան կառավարության ժամանակ՝ 1918 թ. փետրվարի 21-ից մինչև մարտ: Կոմիտեն կազմավորվեց այն ժամանակ, երբ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմի]] ընթացքում [[Գերմանական կայսրություն|Գերմանական կայսրության]] ղեկավարությունը խախտեց զինադադարը և հարձակում սկսեց ռուսական բանակի [[Հյուսիսային ճակատ (Առաջին համաշխարհային պատերազմ)|Հյուսիսային ճակատի]] ուղղությամբ: Կոմիտեն գտնվում էր [[Պետրոգրադ|Պետրոգրադում]] Սմոլնյան ինստիտուտի շենքում: Կոմիտեն կազմված էր Բյուրոյից և կոմիտեի անդամներից: Կոմիտեի նախագահն էր [[Գ. Ե. Զինովև]]ը, քարտուղարը՝ [[Ս. Ի. Գուսև]]ը: Կոմիտեն դադարեցրել է իր գոյությունը [[Բրեստ-Լիտովսկի պայմանագիր|Բրեստ-Լիտովսկի խաղաղության պայմանագրի]] ստորագրումից հետո: