«Իգուասու (ջրվեժ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 43.
Բրազիլիայում ազգային պարկ ստեղծելու նպատակն էր հետագա սերունդներին չաղճատված մի վայր թողնել և պահպանել Իգուասու ջրվեժը: Բրազիլական կողմում կիրճի երկայնքով դեպի «Սատանայի կոկորդ» տանող ճանապարհ կա: Բրազիլիայում թույլատրվում են ուղղաթիռով պտույտները ջրվեժի վրայով, այն բարձրությունից տեսնելու համար, սակայն Արգենտինայում դա չի թույլատրվում, քանի որ համարվում է, որ ուղղաթիռը վնասում է բուսական և կենդանական աշխարհը: <ref>{{cite web|url=http://iguazufalls.com/activities/helicopter-ride/|title=IguazuFalls.com Helicopter Ride|date=|publisher=IguazuFalls.com|accessdate=2017-01-23}}</ref> Ֆոս դու Իգուասու օդանավակայանից ջրվեժ կարելի է հասնել տաքսիով կամ ավտոբուսով, որոնք տանում են մինչև պարկի մուտքը: Թե Բրազիլիայում և թե Արգենտինայում մուտքը վճարովի է: Պարկի ներսում ևս կան ավտոբուսներ, որոնցով կարելի է ուղևորվել դեպի ջրվեժի ցանկացած կետ: Արգենտինական կողմի պարկում կա գնացք, որը բավականին նման է Դիսնեյի կենդանիների թագավորությունում գործող գնացքին: Գնացքը ուղևորներին տանում է մինչև «Սատանայի կոկորդ»-ի մուտքի մոտ, ինչպես նաև մինչև վերին և ստորին արահետներ: [[Պասեո Գարգանտա դել Դիաբլո]]<nowiki/>ն 1 կմ երկարություն ունեցող արահետ է, որ տանում է դեպի «Սատանայի կոկորդ»-ի վրայով թափվող ջրվեժի մոտ: Վերջինս Իգուասուի ամենաբարձր ջրվեժն է: Արգենտինական կողմում կան նաև նավակներ, որոնք այցելուներին կարող են հասցնել ջրվեժին շատ մոտ:
 
Բրազիլական տրանսպորտային համակարգը թույլ է տալիս այցելուների քանակը մեծացնել՝ միևնույն ժամանակ պակասեցնելով շրջակա միջավայրին հասցվող վնասը, քանի որ այնտեղ գործող փոխադրամիջոցները մեծ չափեր ունեն և թույլ են տալիս միանգամից 72 ուղևոր տեղափոխել: Ավտոբուսները երկհարկանի են, դրանց վերևի հարկը բացօթյա է, որն էլ թույլ է տալիս տեսնել ամբողջ շրջապատը, կենդանական և բուսական աշխարհը:
 
== Ծանոթագրություններ ==