«Արտեմիզիա Ջենտիլեսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Արտեմիզիա Ջենտիլեսկին նկարչի աղջիկ էր։ Նրա հայրը Հորացիո Ջենտիլեսկին, [[Կարավաջո]]յի դպրոցի նկարիչ էր։ Մայրը մահացել էր, երբ աղջիկը տասներկու տարեկան էր։ [[1612]] թվականին Արտեմիզիային պատվազրկում է հոր հետ աշխատող ֆլորենտացի նկարիչ Ագոստինո Տասսին, յոթամսյա դատավարությունից հետո նա մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մեկ տարվա բանտարկության։ Նկարչուհու հոգեկան ապրումները տեղ են գտել նրա հայտնի «Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը» ([[1612]]-[[1613]]) նկարում։ Այս սյուժեին նա անդրադարձել է ոչ մեկ անգամ։ Նմանատիպ կրկնվող կերպարներն են [[Շեբա թագուհի|Շեբայի թագուհին]], Լուկրեցիան և [[Կլեոպատրա]]ն։
[[Պատկեր:GENTILESCHI Judith.jpg|մինի|200px|«Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը», [[1614]]-[[1620]], [[Ուֆֆիցի պատկերասրահ]], [[Ֆլորենցիա]]<ref>[http://www.artcyclopedia.com/artists/gentileschi_artemisia.html Աշխատանքները աշխարհի թանգարաններում]</ref>]]
1612 թվականին հոր միջնորդությամբ ամուսնանում է Պիեռանտոնիո Ստիատեսիի հետ և նույն թվականին մեկնում է [[Ֆլորենցիա]]։ Աշխատում է [[Կոզիմո II Մեդիչի]]ի հովանավորության ներքո։ Ընկերություն էր անում [[Գալիլեո Գալիլեյ]]ի հետ։ 1621 թվականին աշխատել է [[Ջենովա]]յում, հետո տեղափոխվել է [[Վենետիկ]], ուր ծանոթացել է [[Անտոնիս Վան Դեյկ]]ի հետ։ Հետո վերադարձել է [[Հռոմ]], իսկ [[1626]] և [[1630]] թվականների արանքում տեղաղափոխվել է [[Նեապոլ]]։ Նեապոլյան շրջանում [[ֆրեսկո]]յի պատվեր է ստանում և ձևավորում է Նեապոլի մոտ, Պացուոլի փոքր քաղաքի եկեղեցին։ [[1638]]-[[1641]] թվականներին հոր հետ ապրել և աշխատել է [[Լոնդոն]]ում, որտեղ վայելել է [[Կարլ I Ստյուարտ]]ի հովանավորությունը։ Հետո վերադարձել է Նեապոլ ուր և ապրել է մինչև կյանքի վերջ<ref>[http://www.ic.arizona.edu/ic/mcbride/ws200/gentil.htm Արտեմիզիայի կենսագրականը www.ic.arizona.edu կայքում]</ref>։