«Արջեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 20.
}}
 
'''Արջեր''' ({{lang-lat|Ursidae}}), [[գիշատիչներ]]ի կարգի [[կաթնասուններ]]ի ընտանիք։ Աշխարհում հայտնի է 8, [[Հայաստան]]ում՝ 1 տեսակ՝ [[գորշ արջ]]ը: Ունեն մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր։
Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։ Ունեն կարճ պոչ, երկար և խիտ [[մորթի]], ինչպես նաև գերազանց հոտառություն ու լսողություն։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։ Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես [[սպիտակ արջ]]ը և [[գրիզլի]]ն։ Զգայուն չեն մեղվային խայթոցներին։ Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն։
 
Տող 38.
Արջերի ընտանիքը ներառում է 8 ժամանակակից և շուրջ 50 անհետացած տեսակ՝
 
* ընտանիք Արջեր (Ursidae)
** ենթաընտանիք Պանդաներ (Ailuropodinae)
*** տեսակ [[Մեծ պանդա]] (Ailuropoda melanoleuca)
** ենթաընտանիք [[Կարճադունչ արջեր]] (Tremarctinae)
*** տեսակ [[Ակնոցավոր արջ]] (Tremarctos ornatus)
** ենթաընտանիք Արջեր (Ursinae)
*** տեսակ [[Գորշ արջ]] (Ursus arctos)
**** ենթատեսակ Եվրոպական գորշ արջ (Ursus arctos arctos)
**** ենթատեսակ Սիբիրյան գորշ արջ (Ursus arctos collaris), հանդիպում է Հայաստանում
**** ենթատեսակ [[Սիրիական գորշ արջ]] (Ursus arctos syriacus)
**** ենթատեսակ [[Գրիզլի]] (Ursus arctos horribilis)*
**** ենթատեսակ [[Կադյակ]] (Ursus arctos middendorffi)*
**** ենթատեսակ Ապենինյան գորշ արջ (Ursus arctos marsicanus)
**** ենթատեսակ Հիմալայան գորշ արջ (Ursus arctos isabellinus)
**** ենթատեսակ Տիբեթյան գորշ արջ (Ursus arctos pruinosus)
**** ենթատեսակ Ճապոնական գորշ արջ (Ursus arctos yesoensis)
**** ենթատեսակ Գոբիի գորշ արջ (Ursus arctos gobiensis)
**** ենթատեսակ Կամչատկայի գորշ արջ (Ursus arctos beringianus)
**** ենթատեսակ † Ատլասյան գորշ արջ (Ursus arctos crowtheri), 1870-ից ի վեր վերացած
**** ենթատեսակ † Կալիֆոռնիական գորշ արջ (Ursus arctos californicus), 1922-ից ի վեր վերացած
**** ենթատեսակ † Մեքսիկական գորշ արջ (Ursus arctos nelsoni), 1970-ից ի վեր վերացած
*** տեսակ [[Բարիբալ]] կամ սև արջ (Ursus americanus)
**** ենթատեսակ Քերմոդյան արջ (Ursus arctos cermoudisus)
*** տեսակ [[Սպիտակ արջ]] (Ursus maritimus)
*** տեսակ [[Հիմալայան արջ]] (Ursus thibetanus)
*** տեսակ [[Երկարաշուրթ արջ]] (Melursus ursinus)
*** տեսակ [[Մալայան արջ]] (Helarctos malayanus)
 
''*Գրիզլի և կադյակ ենթատեսակները երբեմն համարվում են առանձին տեսակներ''
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արջեր» էջից