«Արմեն Սանթրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Դերասան}}
'''Արմեն Պարույրի Սանթրոսյան''' ({{ԱԾ}}), հայ [[դերասան]], դրամատուրգ: [[ՀՀ ժողովրդական արտիստ]] (2004): [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի գրողների միության]] անդամ (2009):
 
Դերասաններ [[Պարույր Սանթրոսյան]]ի որդին է, [[Արև Սանթրոսյան]]ի եղբայրը։
 
== Կենսագրություն ==
Արմեն Սանթրոսյանը ծնվել է 1947 թվականին, Երևանում՝ դերասան [[Պարույր Սանթրոսյան]]ի ընտանիքում։ 1964 թվականին ավարտել է [[Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց|Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցդպրոցը]]ը , 1968 թվականին՝ [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի դերասանական բաժինը, 1972 թվականին՝ [[Երևանի պետական համալսարան]]ի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1965-1967 թվականներին եղել է «Արշալույս», 1967 թվականից, միաժամանակ, [[Պատանի հանդիսատեսի թատրոն|Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնթատրոնի]]ի և «Նորք» թատրոնների դերասան:
 
1997 թվականից բեմական խոսք է դասավանդում [[Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանհամալսարանի]]ի կուլտուրայի ֆակուլտետում, 2006 թվականից` դոցենտ:
 
Գրել է «Ճառ ասեք, թե…», «Դալար շիվեր», «Հույս, հավատ, սեր», «Անհաղթ աքլորը», «Սարդոստայն», «Ախ, այդ փշերը», «Ռուբեն Սևակ», «Հրաշագործ սրինգը» և այլ պիեսներ, որոնք բեմադրվել են երևանյան թատրոններում, ինչպես նաև` [[Հալեպ]]ում: Բազմաթիվ թերթերում, ամսագրերում հանդես է եկել թատերական արվեստին վերաբերող հոդվածներով: «Լիր արքա», «Մի քաղաքի պատմություն» մոնոներկայացումներով մասնակցել է եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված փառատոների, արժանացել տարբեր մրցանակների<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref><ref>{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=1020|title=AV Production - Արմեն Սանթրոսյան|last=Baghdasaryan|first=Aram|website=avproduction.am|accessdate=2016-08-03}}</ref><ref>{{Cite web|url=http://youththeater.am/actors/49--.html|title=ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ|accessdate=2016-08-03}}</ref>:
 
== Ներկայացումներ ==
* «Հեյ, քեզ հետ եմ, բարև»
* «Սկապենի արարքները»
* «Պատվի համար»
* «Հացի խնդիր»
* «Համլետ»
* «Ոչնչից մեծ աղմուկ»
* «Քաջ Նազար»
* «Ամպեր»
 
== Ֆիլմեր ==
* «[[Հեղկոմի նախագահը]]»
* «[[Երկնագույն առյուծ]]»
Տող 31.
* 1982 թվականին Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմություն» ներկայացման մեջ մարմնավորելով իրարից տարբեր վեց քաղաքապետերի կերպարներ` արժանացել է ԽՍՀՄ մշակույթի նախարարության «Տղամարդու դերի լավագույն կատարման համար» հատուկ դիպլոմի
* ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1980
* ՀՀ ժողովրդական արտիստ, 2004
* ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
* Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալ